Աշնանային էկոճամբար «Զիկատար» բնապահպանական կենտրոնում | WWF

Աշնանային էկոճամբար «Զիկատար» բնապահպանական կենտրոնում



Posted on 04 November 2014
Մասնակիցները Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի պիլոտային տարածքում
© WWF-Հայաստան
2014թ-ի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը կազմակերպվել էր տարածաշրջանային էկոճամբար Հայաստանի և Վրաստանի դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար Տավուշի մարզում գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնում: Միջոցառման նպատակն էր կազմակերպել բնապահպանական սեմինարներ և շրջագայություններ՝ բարձրացնելու աշակերտների և ուսուցիչների իրազեկվածությունը բնապահպանության, այդ թվում անտառների, մարդկանց համար բնության կենսական դերի վերաբերյալ և այլն:

Բնապահպանական միջոցառումը կազմակերպել էր Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, WWF-Հայաստանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 մասնակից՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից (ներառյալ միջնակարգ և ավագ դպրոցները), Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի 2 և Թբիլիսիի (Վրաստան) 4 դպրոցներից:

Ճամբարի երկրորդ օրը կազմակերպվեց «Մեկ օր WWF-ի հետ» միջոցառումը:  Օրը սկսվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի պիլոտային տարածք այցելությամբ, որը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում: Այնուհետև միջոցառումը շարունակվեց «Զիկատար» բնապահպանական կենտրոնում, որտեղ WWF-Հայաստանի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար՝ Գեռա Ոսկանյանը ներկայացրեց WWF-ի դերը կովկասյան էկոտարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում, իսկ ավելի ուշ WWF-ի մասնագետները ներկայացրեցին Հայաստանի վտանգված կենդանատեսակները և WWF-Հայաստանի մոտեցումը դրանց պահպանության հարցին: Միջոցառումն եզրափակվեց արջի մասին տեսաֆիլմի դիտումով, որից հետո բոլոր մասնակիցները ստացան տարբեր տեղեկատվական նյութեր:

Էկոճամբարի ընթացքում Հայաստանի և Վրաստանի մասնակիցները քննարկեցին նաև «Էկոտուր 2015» տարածաշրջանային բնապահպանական միջոցառման պլանավորման հարցերը՝ նպատակ ունենալով կազմակերպել ավելի մեծ մասշտաբի միջոցառում, քան 2014թ-ի հուլիսին կազմակերպված միջոցառումը:  Պլանավորման ժամանակ նախատեսվել է ներգրավել ավելի շատ դպրոցներ և էկոակումբներ, ինչպես նաև երկու երկրներում էլ ձեռք բերել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ 

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. ` (+374 10) 58 89 83 (ներքին` 14)
Էլ-փոստ՝ gvoskanyan@wwfcaucasus.org
Մասնակիցները Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի պիլոտային տարածքում
© WWF-Հայաստան Enlarge
Մասնակիցները Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի պիլոտային տարածքում
© WWF-Հայաստան Enlarge
Գեռա Ոսկանյանը ներկայացնում է WWF-Հայաստանի գործողությունները
© WWF-Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge
Մասնակիցները ստանում են տարբեր տեղեկատվական նյութեր
© WWF-Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge