WWF-Հայաստանը մասնակցեց Սուրբծննդյան տոնավաճառին | WWF

WWF-Հայաստանը մասնակցեց Սուրբծննդյան տոնավաճառին



Posted on 12 December 2014
WWF-Հայաստանի տաղավարը
© WWF-Հայաստան
Սույն թվականի դեկտեմբերի 6-ին, Հայաստանի նկարիչների միությունում (Երևան)WWF-Հայաստանը մասնակցեց Երևանի միջազգային կանանց միության (IWAY) կողմից կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառին:  Ավելի քան 85 կազմակերպություններ, այդ թվում ՀԿ-ներ, դեսպանատներ և միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև խանութներ Սուրբծննդյան տոնավաճառին ներկայացնում և վաճառում էին իրնեց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա և ոսկյա իրեր, ամանորյա զարդեր, տիկնիկներ, տարբեր քաղցրավենիքներ, հրուշակեղեն, խմիչքներ, չրեր և այլն:
 
Միջոցառման նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնին: Այդ նպատակով մասնակցության վճարները ամբողջությամբ նվիրաբերվեցին կենտրոնին:
 
Տոնավաճառի ընթացքում WWF-Հայաստանը ներկայացնում էր այցելուներին իր առաքելությունը, նպատակները և աշխատանքները, ինչպես նաև այցելուներին բաժանում էր տարբեր հրատարակություններ և տեղեկատվական նյութեր: Միևնույն ժամանակ 70 կենդանիների նկարներ մշտապես ցուցադրվում էին էկրանին:
 
Միջոցառումը ուղեկցվում էր տարբեր մշակութային ծրագրերով. մի խումբ երիտասարդ երաժիշտներ նվագում էին հարվածային և փողային գործիքների վրա, երիտասարդ երգիչները երգում էին սուրբծննդյան երգեր, նվագում էր հայակական ջազ խումբը, կանանց մի խումբ երգում էր ամանորյա շարականներ և այլն:   
 
Միջոցառումից առաջ և ընթացքում վաճառվում էին տարբեր շահումենրով խաղարկության տոմսեր: Յուրաքանչյուր տոմսի արժեքն էր 500 դրամ: Տոմսերի վաճառքից ստացված գումարը ամբողջովին նվիրաբերվեց Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնին:
 
Սուրբծննդյան տոնավաճառը WWF-Հայաստանի գործունեությունը ներկայացնելու և հետաքրքրված կազմակերպությունների հետ հետագա համագործակցություն ծավալելու լավ հնարավորություն էր: 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել. 

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org
WWF-Հայաստանի տաղավարը
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տաղավարը
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի տաղավարը
© WWF-Հայաստան Enlarge
WWF-Հայաստանի աշխատակիցները
© WWF-Հայաստան Enlarge
Տոնավաճառի տաղավարները
© WWF-Հայաստան Enlarge
Տոնավաճառի տաղավարները
© WWF-Հայաստան Enlarge
Տոնավաճառի տաղավարները
© WWF-Հայաստան Enlarge
Մի խումբ երիտասարդ երաժիշտներ նվագում են հարվածային և փողային գործիքներ
© WWF-Հայաստան Enlarge
Մի խումբ երիտասարդ երգիչներ երգում են սուրբծննդյան երգեր
© WWF-Հայաստան Enlarge