Հանդիպում Վանաձորում | WWF

Հանդիպում Վանաձորում



Posted on 27 November 2016   |  
Arsen Gasparyan
© WWF-Armenia
Նոյեմբերի 22-ին Լոռու մարզպետարանում կայացավ WWF-Հայաստանի հանդիպումը Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի Վանաձորի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին տարբեր ծրագրերի տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր: Ներկա էին նաև Լոռու մարզպետարանի Բնապահպանության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արտակ Դեմիրճյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը ներկայացրեց Կովկասյան ընձառյուծի վտանգման հիմնական գործոնները տարածաշրջանում, պատմեց ընձառյուծի որս հանդիսացող հիմնական կենդանատեսակների մասին և ներկայացրեց ֆոտո-թակարդների միջոցով արված վերջին տեսանյութերը: WWF-Հայաստանի անտառագետ Արթուր Ալավերդյանը ներկայացրեց  WWF-Հայաստանի կողմից իրականացված անտառվերականգնման ծրագրերը, որի շրջանակներում տնկվել է շուրջ 3 մլն ծառ, ինչպես նաև ներկայացրեց անտառների կարևորությունը բնության պահպանության և ընդհանուր առմամբ մեր երկրի համար:   

Այս շնորհանդեսների շարքը նպատակ ունի բարձրացնել երիտասարդ սերնդի իրազեկվածության մակարդակն անտառների և վայրի բնության կարևորության, դրանց վրա կլիմայի փոփոխության ազդեցության և այլ բնապահպանական խնդիրների մասին, ինչպես նաև ձևավորել պատասխանատվության զգացում բնության պահպանության նկատմամբ:
Arsen Gasparyan
© WWF-Armenia Enlarge
Artur Alaverdyan
© WWF-Armenia Enlarge
Meeting with Jinishian MF
© WWF-Armenia Enlarge

Comments

blog comments powered by Disqus