WWF-ի այցը Դիլիջանի կենտրոնական դպրոց | WWF

WWF-ի այցը Դիլիջանի կենտրոնական դպրոց



Posted on 08 December 2016   |  
Visit to Dilijan Central School
© WWF-Armenia
Դեկտեմբերի 1-ին Բնության համաշխարհային հիմնադրամն այցելեց Դիլիջանի կենտրոնական դպրոց, որը պատկանում է Այբ դպրոցների ընտանիքին: Այցի նպատակն էր երեխաներին ներկայացնել Հայաստանի բնությունը, պատմել վտանգված կենդանատեսակների, դրանց պահպանությանն ուղղված հիմնական միջոցառումների, անտառների և դրանց կարևորության մասին:

Հանդիպման ընթացքում WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը ներկայացրեց ֆոտո-թակարդների միջոցով արված վերջին լուսանկարները, ինչը չափազանց հետաքրքրեց երեխաներին: WWF-Հայաստանի անտառագետ Արթուր Ալավերդյանը ներկայացրեց Հայաստանի անտառների ներկա վիճակը ու փոփոխման միտումները: Հետաքրքրվածությունն այնքան մեծ էր, որ երկխոսության միջոցով երեխաները ներքաշվեցին ակտիվ քննարկման մեջ և ներկայացրեցին իրենց պատկերացումներն անտառների, դրանց փրկության ու կարևորության մասին:

Մինչ երեխաների հիմնական դասերը կավարտվեին, WWF-ի անձնակազմը շրջայց կատարեց դպրոցում՝ ծանոթանալով դպրոցի ծրագրերին և երեխաների զարգացումն ապահովող յուրահատուկ դասավանդման մեթոդաբանությանը:  Նման դպրոցի առկայությունը ոչ միայն Դիլիջանի կրթության, այլ նաև ընդհանուր առմամբ համայնքային զարգացման գործում չափազանց կարևոր է:  

Այս հանդիպումների շարքը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակն անտառների, վայրի բնության կարևորության և բնապահպանական խնդիրների մասին, ինչպես նաև ձևավորել պատասխանատվության զգացում բնության պահպանության նկատմամբ: 
Visit to Dilijan Central School
© WWF-Armenia Enlarge
Arsen Gasparyan
© WWF-Armenia Enlarge
Artur Alaverdyan
© WWF-Armenia Enlarge

Comments

blog comments powered by Disqus