Հանդիպում «Այբ» դպրոցի սաների հետ | WWF

Հանդիպում «Այբ» դպրոցի սաների հետ



Posted on 23 March 2017   |  
AYB School Students
© WWF-Armenia
Անցյալ շաբաթ «Այբ» դպրոցի սաները հյուրընկալել էին WWF-Հայաստանի ներկայացուցիչներին:
Հանդիպումները, որոնք նախատեսված էին երկու տարբեր տարիքային խմբերի համար, տեղի էին ունենում «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում արդեն 15 տարի WWF-ի կողմից:

Հանդիպումների ընթացքում WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը պատմեց ընձառյուծի մասին՝ ներկայացնելով նրա հիմնական ապրելավայրերը, վտանգման գործոնները, ծրագրի գրանցած հաջողությունները, որս հանդիսացող կենդանատեսակները և այլն: Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան դիտելու նաև ֆոտոթակարդների միջոցով ստացված տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք ներկայացնում են Հայաստանի վայրի բնությունը: Աշակերտները բավական հետաքրքրված էին ու ակտիվ, ինչի շնորհիվ հանդիպումներն անցան չափազանց արդյունավետ և ինտերակտիվ մթնոլորտում:

Հանդիպումների ընթացքում ազդարարվեց նաև բնապահպանական տարաբնույթ թեմաներով մրցույթի մեկնարկի մասին, որի շրջանակներում աշակերտները կներկայացնեն նկարներ, ֆոտոներ, շարադրություններ և այլ աշխատանքներ:

Այս միջոցառումների շարքը նպատակ ունի բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը բնության կարևորության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել պատասխանատվության զգացում բնության պահպանության նկատմամբ: 
AYB School Students
© WWF-Armenia Enlarge
Arsen Gasparyan
© WWF-Armenia Enlarge
Ayb School Students
© WWF-Armenia Enlarge

Comments

blog comments powered by Disqus