Հուշագրի ստորագրում | WWF

Հուշագրի ստորագրում



Posted on 17 October 2017
Signing of a Memorandum of Understanding between the Environmental Protection and Mining Inspection Body of the Ministry of Nature Protection of the RA and WWF– Armenia
© WWF-Armenia
Հայաստանի հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) սույն թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրեցին հուշագիր համագործակցության մասին։
 
Սույն հուշագրի շրջանակներում WWF-Հայաստանը պարտավորվում է աջակցել տեսչական մարմնին՝ տրամադրելով համապատասխան տեխնիկա և վառելիք, կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կավելացնեն տեսչական մարմնի Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մասնաճյուղերի անձնակազմի կարողությունները և  հմտությունները, ինչպես նաև աջակցել կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ վտանգված տեսակների պահպանությանը ուղղված տեսչության միջոցառումներին։ Հայաստանի հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր հերթին պարտավորվում է պարբերաբար շրջայցեր իրականացնել վերանշված տեսակների ապրելավայրեր և WWF-Հայաստանին տրամադրել շրջայցերի ընթացքում արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը։
Signing of a Memorandum of Understanding between the Environmental Protection and Mining Inspection Body of the Ministry of Nature Protection of the RA and WWF– Armenia
© WWF-Armenia Enlarge