Նոր տնկված ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգի միջոցով | WWF

Նոր տնկված ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգի միջոցով



Posted on 22 November 2017
Tree Planting in Areni
© WWF-Armenia
Նոյեմբերի 17-ին Վայոց Ձորի Արենի համայնքի սուրբ Աստվածածին եկեղեցու (կառուցված 1321թ. ճարտարապետ Մոմիկի կողմից) հարակից տարածքում համայնքի դպրոցականների, WWF-Հայաստանի և Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի աշխատակիցների կողմից իրականացվեց ծառատունկ: Վերջինս կազմակերպվել էր WWF-Հայաստանի կողմից իրականացվող «էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ» ծրագրի շրջանակներում, իսկ ծառերը տրամադրվել են ATP բարեգործական հիմնադրամի կողմից:

Նոր տնկված ծառերը ոռոգվելու են նախապես տեղադրված կաթիլային համակարգի միջոցով, ինչի կիրառումն ապահովում է ծառերի առավել կայուն աճ:

Ծառատունկը բավական լուրջ նշանակություն ունի շրջակա տարածքի հակաէռոզիոն միջոցառումների իրականացման շարքում: Ծառատունկի արդյունքում տնկվել է 170 ծառ՝ հացենի, փշատ, դրախտածառ և հուդայածառ, որոնք մի քանի տարի անց բացի հակաէռոզիոն նշանակություն ունենալուց, արդեն իսկ էականորեն կփոխեն տարածքի գեղագիտական տեսքը:

WWF-ը կարևորում է համագործակցությունը պահպանվող տարածքների շրջակա համայնքների հետ, ինչպես նաև խթանում է բնապահպանական կրթության զարգացմանը: 
Tree Planting in Areni
© WWF-Armenia Enlarge
Tree Planting in Areni
© WWF-Armenia Enlarge
Tree Planting in Areni
© WWF-Armenia Enlarge