| WWF



Հայաստանը և Կովկասը

WWF-ը Կովկասը համարում է կենսաբազմազանության առումով նշանակալից կարևորություն ներկայացնող էկոտարածաշրջան: Պատմականորեն այն ներկայացվում է որպես նեղուց` Սև և Կասպից ծովերի միջև: Կովկասյան Էկոտարածաշրջանը ամբողջությամբ զբաղեցնում է 580,000 կմ` ներառելով Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանի Դաշնության հյուսիս-կովկասյան մասը, Թուրքիայի հյուսիս-արևելյան և Իրանի հյուսիս-արևմտյան մի մասը: Բնակչությունը մոտավորապես կազմում է 34,7 միլիոն:

Հայաստանը կազմում է Կովկասյան տարածաշրջանի  ընդամենը 6,7%-ը, որտեղ աճում են ավելի քան 3500 տեսակ վայրի բարձրակարգ բույսեր կամ Կովկասի էկոտարածաշրջանի ֆլորայի (մոտ 6000 տեսակ) կեսից ավելին:
 rel=
© WWF Հայաստան
 
	© WWF-Հայաստան
Հայաստանի ԲՀՊՏ-ների քարտեզ
© WWF-Հայաստան