| WWF



Մենք կարող ենք! Հայաստանն առանց աղբի

 
	© Հայաստանն առանց աղբի
Հայաստանն առանց աղբի
© Հայաստանն առանց աղբի
Հայաստանի լանդշաֆտները մաքուր պահելը շատ մեծ կենսական նշանակություն ունի վայրի բնության ու էկոհամակարգերի պահպանման համար: Ահա թե ինչու WWF Հայաստանը որոշեց մասնակցել 2012 թվականի սեպտեմբերի 15-ին անցկացրած “Մենք կարող ենք!” մաքրման միջոցառմանը: Այն համատեղ մեկ օրյա աշխատանք էր, որը նպատակաուղղված էր մաքրելու և կանխելու հետագա աղբի կուտակումները Հայաստանի մշակութային վայրերում ու բնության հուշարձաններում ու դրանց հարակից տարծքներում: Այն համախմբել և իրականացրել է ամենամեծ Համահայկական կամավորական նախաձեռնությունը “Հայաստանն առանց աղբի” կարգախոսի ներքո: Միջոցառումը, որը կառավարվում էր Հայաստանի “Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը, միջազգային քարոզարշավի բաղկացուցիչ մի մաս է, որը սկիզբ է առել 2008 թ-ին, Էստոնիայում, և այժմ ծավալում է գործունեությունն ավելի քան 85 երկրներում:

Հույժ կարևոր այս իրադարձությունն իր շուրջը համախմբեց Հայաստանի բազմաթիվ տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններ, պետական հաստատություններ, մասնավոր հատված, համայնքներ, դպրոցներ, Դեսպանատներ և այլ մասնակիցներ երկրի տաբեր շրջաններից, կամավորական խմբերի հետ միասին, ովքեր նույնպես մեծ ներդրում ունեցան հասարակության իրազեկության բարձրացման ու քաղաքացիական կրթության զարգացման գործում: Շուրջ 2,600 հոգի մասնակցեց մաքրման աշխատանքներին ներառյալ 40 կազմակերպություններ իրենց անձնակազմով՝ շուրջ 400 աշխատող:

WWF Հայաստանի աշխատակազմը տեղի դպրոցական աշակերտների հետ միասին ձեռնամուխ եղավ Շիրակի մարզում “Արփի լիճ” ազգային պարկի ու նրա պահպանման գոտու աղբահավաքության աշխատանքին՝ մոտ 5 հարակից գյուղական համայնքների մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, Վայոց Ձորի մարզում գտնվող “Գնիշիկ” պլանավորված պահպանվող տարածքում և հարակից վայրերում WWF Հայաստանը “Արփի” պետական պատմամշակութային արգելոցի հետ համատեղ, խրախուսեցին 3 հարևան գյուղական համայնքներին ակտիվ մասնակցություն ցուգաբերել միջոցառմանը: WWF Հայաստանի համակարգմամբ այդ երկու մարզերում շուրջ 140 մասնակիցներ հավաքեցին մոտ 500 պարկ աղբ:

Այդ մեկ օրում սպառողական աղբը հավաքելով ու տեսակավորելով դպրոցներն ու այլ մասնակիցներ սովորեցին աղբի տեսակավորման ու կլիմայի փոփոխության (այսօր աշխարհի համար ամենամեծ խնդիրներից մեկը) միջև սերտ կապի մասին:

Այժմ նրանք համամիտ են. “Համախմբվելը սկիզբն է, համախմբված մնալը՝ ընթացքը, և միասին աշխատելը՝ հաջողության գրավականը” (Հենրի Ֆորդ):