| WWF



Պահպանենք Թռչկանի ջրվեժը

 
	© WWF Armenia
Թռչկանի ջրվեժը
© WWF Armenia
“Պահպանենք Թռչկանի ջրվեժը” քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել էր կանխելու Չիչխան գետի ջրվեժին կից հիդրոէլեկտրակայան կառուցելու ծրագիրը:

Թռչկան ջրվեժը, որը ՀՀ Կարավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցուցակում է ընդգրկված, գտնվում է Լոռի մարզում, Չիչխան գետի վտակի աջ ափին, ծովի մակերեւույթից 1786 մետր բարձրության վրա: Ջրի թռիչքի բարձրությունը հասնում է 20-22 մետրի, իսկ լայնությունը՝ 3-4 մետր: Ջրվեժի հարակից տարածքը բաղկացած է ավազաքարերից, կրաքարերից, և Էոցենյան դարաշրջանի տուֆի խառնաքարերից: Այս յուրահատուկ բնական հուշարձանը պետք է պահպանվի ներկա ու ապագա սերունդների համար:

“Պահպանենք Թռչկանի ջրվեժը” քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվեց կանխելու Չիչխան գետի ջրվեժին կից հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Բացօթյա վրան տեղադրվեց պահպանելու բնության հուշարձանը և ի վերջո շինարարությունը դադարեցվեց ու տեխնիկական սարքավորումները տեղահանվեցին: Ազգային ժողովն այս հարցի շուրջ լսումներ անցկացրեց և շուտով ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Թռչկանի ջրվեժի վերաբերյալ: Հատուկ տարածքային պահպանման կանոնակարգ ներկայացվեց ջրվեժի շրջակա տարածքում:

Քարոզարշավին աջակցում էր նաև WWF Հայաստանը՝ տրամադրելով փոխադրամիջոցներ, տեխնիկական ու ֆինանսական օգնություն (օրինակ սարքավորումներ, վրաններ, և այլն) բնապահպանական քարոզարշավի ակտիվիստներին: