Մեր դոնորները | WWF

Մեր դոնորները



Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (BMZ)

 
	© BMZ
© BMZ
Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ) նպաստում է Գերմանիայում և այլ երկրներում տնտեսական զարգացմանը միջազգային համագործակցության միջոցով: BMZ-ը համագործակցում է զարգացման ծրագրերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ: BMZ-ի նպատակն է օգնել հաղթահարելու ճգնաժամային իրավիճակներն, հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով, ապահովել սակավ ռեսուրսների անկողմնակալ բաժանումը, շրջակա միջավայրի պահպանումը գալիք սերունդների համար ու նպաստել աշխարհում աղքատության մակարդակի նվազեցմանը:

Պաշտոնական վեբկայք՝ www.bmz.de
 

Գերմանիայի հանրապետության շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության նախարարություն

 
	© BMU
© BMU
Գերմանիայի դաշնային հանրապետության շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության նախարարությունը (BMU) հիմնադրվել է 1986-ի հունիսի 6-ին Չեռնոբիլյան աղետի պատճառով: Դաշնային կառավարությունը ցանկանում էր միավորել շրջակա միջավայրի հարցերով զբաղվող կառավարական ուժերին մեկ նոր նախարարության ներքո՝ բնապահպանական խնդիրներին ավելի արդյունավետ լուծումներ տալու նկատառումով: Նախկինում շրջակա միջավայրի հարցերով պատասխանատվությունները բաշխված էին Ներքին գործերի, Գյուղատնտեսության ու Առողջապահության նախարարությունների միջև:

Պաշտոնական վեբկայք՝ www.bmu.de 

KFW Զարգացման բանկ

 
	© KfW
© KfW
KfW-ն՝ Գերմանական կառավարական զարգացման բանկը օգնում է Գերմանիայի դաշնային կառավարությանը իրագործելու զարգացող ու առաջադիմող երկրների հետ միջազգային համագործակցության իր ծրագրերը և կենտրոնացնել իր գործողություններն այդ երկրների ու բնակիչների կարիքների ուղղությամբ: KfW-ն երկարաժամկետ աջակցություն է ցուցաբերում զարգացման ու կլիմայի պահպանման հետ առնչվող ծրագրերին իր ունեցած լայնածավալ զարգացման փորձի շնորհիվ: Այլ երկրների, միջազգային համայնքային կազմակերպությունների ու տեղական հաստատությունների հետ միասին բանկն օգնում է զարգացող ու առաջադիմող ազգերին կյանքի հիմնական պայմանները տևականորեն բարելավել ու պահպանել կլիման:

Պաշտոնական վեբկայք՝ www.kfw.de

Եվրոպական միություն

 
	© EU
© EU
Եվրոպական միությունն աշխարհում պաշտոնական զարգացման աջակցություն ցուցաբերող ամենամեծ դոնորներից է: EuropeAid զարգացում և համագործակցություն. Եվրոպական հանձնաժողովի գլխավոր վարչությունը պատասխանատու է Եվրոպական զարգացման քաղաքականության կազմավորման ու ամբողջ աշխարհում օգնություն մատակարարելու համար: EuropeAid-ը օգնություն է տրամադրում մի շարք ֆինանսական գործիքների միջոցով՝ ուշադրության կենտրոնում պահելով ԵՄ-ի օգնության որակի ապահովումն ու նրա արդյունավետությունը: Զարգացման դաշտում ակտիվ ու պրոակտիվ դեր ունենալով ԵՄ-ն նպաստում է մարդու և տնտեսության զարգացման պատշաճ կառավարմանը ու համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպես օրինակ պայքարել սովի դեմ ու պահպանել բնական ռեսուրսները:

Պաշտոնական վեբկայք՝ www.ec.europa.eu 

Ավստրիական զարգացման համագործակցություն

 
	© ADC
© ADC
Ավստրիական զարգացման համագործակցությունը (ADC) աջակցում է Աֆրիկյան, Ասիական, Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաև Հարավ Արևելյան ու Արևելյան Եվրոպայի երկրներին իրենց կայուն սոցիալական, տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը: Արտաքին գործերի նախարարությունն է մշակում ADC-ի ռազմավարությունն ու ծրագրերը: Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA) հանդիսանալով ADC-ի ծրագրեր իրականացնող հաստատությունը, իրականացնում է բոլոր ծրագրերը պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ միասին:

Պաշտոնական վեբկայք՝ www.entwicklung.at 

Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամ (CEPF)

 
	© CEPF
© CEPF
Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամը(CEPF) համաշխարհային ծրագիր է, որը տրամադրում է ֆինանսավորում ու տեխնիկական աջակցություն հասարակական կազմակերպություններին և մասնավոր հատվածի գործընկերներին՝ պահպանելու կրիտիկական էկոհամակարգերը: Նրանց ուշադրության կենտրոնում են կենսաբազմազանության կիզակետերը. Երկիր մոլորակի կենսաբանորեն ամենահարուստ, մինչ դեռ ամենավտանգված տարածքները: 2013թ-ի մարտի դրությամբ, CEPF-ն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 1,800 տեղական քաղաքացիական հասարակական խմբերին՝ պահպանելու Աֆրիկայի, Ասիայի ու Լատինական Ամեիկայի կենսաբազմազանության կիզակետերը:

Պաշտոնական վեբկայք՝ www.cepf.net 

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն

 
	© MFA
© MFA
Արտաքին գործերի նախարարությունը բաղկացած է երկու մասից և ունի երկու նախարարներ՝ Արտաքին գործերի նախարար, որը պատասխանատու է քաղաքական և վարչական գործերով, և Միջազգային զարգացման նախարար, որը ղեկավարում է միջազգային զարգացման հետ առնչվող քաղաքական դաշտը: Ուստի նախարարության որոշ բաժիններ գտնվում են երկու նախարարների ենթակայության ներքո:

Պաշտոնական վեբկայք՝ www.regjeringen.no

ՄԱԿ - ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ)

 
	© UNDP
© UNDP
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ՄԱԿ-ի համաշխարհային զարգացման ցանցն է: ՄԱԶԾ-ն կապ է հաստատում երկրների միջև՝ գիտության, փորձի ու ռեսուրսներ ուղղությամբ՝ օգնելու մարդկանց ավելի բարելավված կյանք վարել: ՄԱԶԾ -ն իր գործունեությունը ծավալում է 177 երկրներում՝ ազգերին տալով համաշխարհային ու ազգային մարտահրավերներին համապատասխան լուծումներ: Տեղական ներուժը զարգացնելով, այդ երկրներն ավելի են ընդունում UNDP-ին ու նրա բազմաթիվ գործընկերների աջակցությունը:

Պաշտոնական վեբկայք՝ www.undp.org 

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (ԳԷՀ)

 
	© GEF
© GEF
ԳԷՀ -ն միավորում է 183 երկրների համագործակցելով միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի հետ՝ բարձրաձայնելու շրջակա միջավայրի համաշխարհային խնդիրները, միևնույն ժամանակ օժանդակելով կայուն զարգացման նախաձեռնությանը: Այսօր ԳԷՀ -ն ամենամեծ հասարակական ֆինանսավորող կազմակերպությունն է այն ծրագրերի համար, որոնք նպաստում են շրջակա միջավայրի բարելավմանը: Լինելով անկախ գործունեություն վարող ֆինանսավորող կազմակերպություն ԳԷՀ -ն տրամադրում է դրամաշնորհներ այն ծրագրերին, որոնք կապված են կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, միջազգային ջրի խնդիրների, հողի քայքայման, օզոնային շերտի պահպանման և հարատև օրգանական աղտոտող գործոնների հետ:

Պաշտոնական վեբկայք՝ www.thegef.org 

MAVA Fondation Pour La Nature (Հիմնադրամ հանուն բնության)

 
	© MAVA
© MAVA
Լուք Հոֆմանը հիմնադրեց MAVA -ն 1994թ-ին արտահայտելով իր սեփական նվիրվածությունը բնության պահպանությանը: Հիմնադրամը հիմնականում կենտրոնացած է կենսաբազմազանության պահպանման վրա: MAVA -ի փիլիսոփայությունը միշտ եղել է աշխատել գործընկերների հետ միասին: Հիմնադրամի բացման առաջին օրվանից ի վեր այն օժանդակել է ավելի քան 560 ծրագրեր, որոնք իրագործվել են ավելի քան 220 տարբեր կազմակերպությունների կողմից: Դրանցում ներառված են միջազգային ու տեղական հասարակական կազմակերպություններ, հետազոտական կառույցներ, համալսարաններ և երբեմն պետական մարմիններ ու անհատներ:

Պաշտոնական վեբկայք. www.en.mava-foundation.org

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամ

 
	© WWF-Armenia
IDeA Foundation
© WWF-Armenia
IDeA հիմնադրամն ստեղծվել է գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատևումից դեպի բարեկեցություն: IDeA բարեգործական հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը՝ ոչ առևտրային երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու և դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:  

Պաշտոնական վեբկայք՝ www.idea.am