WWF հայաստանյան մասնաճյուղը իրականացնում է ծրագրերը հետևյալ ուղղություննեում
  1. Զարգացնել և հզորացնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ)՝ արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը և այլն
  2. Պահպանել վտանգված տեսակները
  3. Պահպանել և վերականգնել էկոհամակարգերը
  4. Իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ
  5. Ներդնել տնտեսական մեխանիզմներ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով՝ խթանելով բնական պաշարների կայուն օգտագործումը և պահպանելով կենսաբազմազանությունը
  6. Աջակցել բնապահպանական իրազեկությանը և կրթությանը
WWF-Հայաստանը ակտիվորեն համագործակցում է հետևյալ գործըկերների հետ.
  • Պետական իշխանություններ
  • Պետական կառավարման մարմիններ և համայնքներ
  • Հասարակական կազմակերպություններ
  • Գիտական հաստատություններ
  • Միջազգային դոնոր կազմակերպություններ
  • Կորպորատիվ ընկերություններ
Հասարակ քաղաքացիներից մինչև կառավարության մակարդակ տարվող աշխատանքները թույլ են տալիս գտնել լավագույն լուծումներ բնության պահպանության համար: