| WWF



Հարավային Կովկասում պատվարների կայուն զարգացման խթանում գետավազանների մակարդակով (պիլոտային փուլ)

Ծրագրի նկարագիրը՝ 
Հարավային Կովկասը, որպես կենսաբազմազանության գլոբալ հարթակ, ծածկված է ավելի քան 43.000 գետերի և 7 Ռամսար տարածքների քաղցրահամ ջրերի ցանցով: Տարածաշրջանը հանդիսանում է ավելի քան 70 ձկնատեսակների (որոնցից առնվազն 14-ը էնդեմիկ են) բնակավայր: Սակայն, պատվարների և ՀԷԿ-երի ոչ կայուն զարգացումը կազմալուծում է բնապահպանական հոսքերը գետավազանի մակարդակով: Սա բացասաբար է անրադառնում կենսամիջավայրի ամբողջականության և պայմանների, կենդանատեսակների հարաբերակցման, ջրի որակի վրա: Ինչի հետևանքով դեգրադացվում են կենսաբազմազանության և էկոհամակարգերի ծառայությունները: Մինչ վերականգնվող հիդրոէներգետիկան առանցքային է կլիմայական փոփոխությունները մեղմացնելու տեսանկյունից, պատվարների և ՀԷԿ-երի կայունությունը համակցված գետավազանի մակարդակով դեռ գնահատված չէ: Չնայած այն փաստին, որ Հարավային Կովկասի երկրները ունեն մեծ ներուժ ՀԷԿ-երի զարգացման համար, այնուամենայնիվ այն ներկայացնում է բարձր կուտակային սպառնալիք կենսաբազմազանության և էկոհամակարգերի ծառայությունների համար:

Պատվարների շահագործման արդյունքում շրջակա միջավայրի հոսքերի և, հետևաբար, կենսաբազմազանության և էկոհամակարգերի ծառայությունների վրա կուտակային բացասական ազդեցությունների հիմնովի կանխումը հնարավոր է բացառապես գետավազանների ամբողջ մակարդակով աշխատանքի դեպքում: Դրանով իսկ զգալիորեն նվազում է նաև ներդրողների կապակցված համբավային և ֆինանսական ռիսկերը:

Այս տարածաշրջանային ծրագիրը իրականացվում է WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի, WWF-Հայաստանի և WWF-Ադրբեջանի կողմից Քուռա-Արաքս (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և Սևծովյան (Վրաստան) ջրավազաններում:

Այս ծրագիրը հանդիսանում է պատվարների կայուն զարգացման նախաձեռնության պիլոտային փուլ: Պիլոտային փուլը միտված է համախմբելու հիմնական շահագրգիռ կողմերին և ապահովելու նրանց աջակցությունը` ինչը հիմք կհանդիսանա այս նախաձեռնության համար:

Երկրորդ փուլը արդեն ուղղված կլինի ողջ տարածաշրջանում պատվարների կայուն զարգացման ծավալմանը:

Ծրագրի նպատակ(ները)՝
Ապահովել շահագրգիռ կողմերի իրազեկության ճանաչողականությունը պատվարների և ՀԷԿ-երի լավագույն փորձի խթանման հարցում՝ գետավազանի մակարդակով պահպանելու համար կենսաբազմազանության և էկոհամակարգերի ծառայությունները բնակչության համար և ստեղծել պատվարների և ՀԷԿ-երի կայուն զարգացման տարածաշրջանային նախաձեռնություն:

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
1. Ապահովված է պետության/շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը
  • Ներդրողների/դոնորների ընկերությունների ուսումնասիրությունը կազմակերպված է
  • Ազգային մակարդակով խորհրդատվական խումբը ձևավորված է և գործում է
  • Հիմնական շահագրգիռ կողմերի տարածաշրջանային կլոր սեղանը կազմակերպված է
  • Մեկնարկվել է Կովկասյան կայուն պատվարների նախաձեռնությունը (ԿՏՊՆ/CSDI) Կովկասի կենսաբազմազանության խորհրդի հովանու ներքո
2. Քաղցրահամ ջրային ցանցերի կենսաբազմազանության/էկոհամակարգերի ծառայությունները ճանաչվել են շահագրգիռ կողմերի կողմից
  • Գետերի կենսաբազմազանության/էկոհամակարգերի ծառայությունների գնահատման վերլուծությունները կազմակերպված են
  • Ազգային փորձագետների հանդիպումը՝ վերանայելու և համալրելու այդ վերլուծությունների տվյալները կազմակերպված է
  • Հետազոտությունների արդյունքների հրապարակումը հեղինակավոր հրատարակությունում նախաձեռնված է
3. Համաձայնեցվել է կայուն պատվարների գնահատման և պլանավորման մեթոդաբանությունը
  • Առկա մեթոդաբանության վերանայումը փորձագետների կողից կազմակերպված է
  • Հարավային Կովկասի համար համապատասխան մեթոդաբանական մոտեցումը համաձայնեցված է շահագրգիռ կողմերի տարածաշրջանային հանդիպման ընթացքում
Ֆինանսավորող կազմակերպությունը՝
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)

Իրականացնող կազմակերպությունը՝
WWF-Հայաստան 

Ծրագրի իրականացման վայրը՝
Քուռա-Արաքս գետավազան

Ծրագրի տևողությունը՝
2013-2014թթ.