| WWF



Հայ դեռահասները` հանուն Էկոլոգիայի

Ծրագրի նկարագրությունը՝
«Հայ դեռահասները` հանուն էկոլոգիայի» ծրագիրը, համապատասխանելով «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի վարվող ընդհանուր քաղաքականությանը, իրականացվել է վերջինիս ֆինանսավորմաբ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի համակարգմամբ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից: Մեկ տարի տևողությամբ և 30 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով այս ծրագրի նպատակն էր դեռահասների միջոցով բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկությունը` ընտանիքների, դպրոցների և համայնքների ներգրավմամբ: Ծրագրին մասնակցել են Երևանի և Հայաստանի 6 մարզերի 35 դպրոցների 59 ուսուցիչ և 1771 աշակերտ: WWF-ի «Մեկ Մոլորակ Կենսակերպ» ուղեցույցի հիման վրա մշակվել է ուղեցույց հայերեն լեզվով, որը հաստատվել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից, որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ` հանրակրթական դպրոցներում օգտագործելու համար: Գործարկվել է http://ecoyouth.info/ հայալեզու կայքը: Հայտարարվել է «Ձեր բնակավայրի էկոլոգիական հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները» թեմայով ակնարկների (էսսեների) մրցույթ, որի երեք հաղթողները ստացել են դրամական պարգևներ` մշակած նախագծերը կյանքի կոչելու համար:

Նպատակ(ներ)ը՝
Դեռահասների միջոցով բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկությունը` ընտանիքների, դպրոցների և համայնքների ներգրավմամբ:

Ծրագրի արդյունքները՝
  1. Անցկացվել են բնապահպանական դասընթացներ կայուն ապրելակերպ թեմայով, Հայաստանի 6 մարզերում և Երևանում ավելի քան 59 ուսուցիչների համար` ներգավելով ավելի քան 1170 աշակերտներ
  2. Կազմակերպվել է «Ձեր բնակավայրի էկոլոգիական հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները» թեմայով ակնարկների մրցույթ Հայաստանի 35 դպրոցներում
  3. Ընդհանուր 109 ակնարկներից ընտրվել են լավագույն 20-ը, իսկ առաջին 3 տեղերը զբաղեցրած լավագույն ակնարկները «Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից արժանացել են դրամական պարգևների, յուրաքանչյուրը` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
  4. Մշակված լավագույն նախագծերը կյանքի են կոչվելու հաղթող ճանաչված դպրոցականների կողմից «Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Կլիմայի Հաղթողներ-ի համակարգմամբ
  5. Ստեղծվել է «Մեկ Մոլորակ Կենսակերպ» ուղեցույցը, որը հաստատվել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից, որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ` հանրակրթական դպրոցներում օգտագործելու համար, ինչպես նաև ստեղծվել է http://ecoyouth.info/ հայալեզու կայքը:
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
«Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան ՓԲԸ

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ընդհանուր համակարգմամբ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպություն

Ծրագրի իրականացման վայրը՝
Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2011 - 2012