| WWF



Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում

Ծրագրի նկարագրությունը՝
"Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում" ծրագրի նպատակն էր ապահովել կենսաբազմազանության պահպանությունը տեղական համայնքների զարգացմանը համընթաց` հարավային Հայաստանի պահպանվող տարածքների պահպանությունը ուժեղացնելու («Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներ), հզորությունների ստեղծման, կենդանիների տեղաշարժման միջանցքների խստացման, տեղական բնակչության իրազեկության բարձրացման և գյուղական համայնքներում այլընտրանքային ապրուստի միջոցների տրամադրման միջոցով:

Հարավային Հայաստանի կենսաբազմազանության բազմաթիվ ներկայացուցիչներ` հատկապես խոշոր կաթնասուններ, շարժունակ կյանք են վարում և հետևաբար պահանջում են լայնատարած տարածքներ գոյատևման համար: Սա հատկապես բնորոշ է այնպիսի տեսակներին, ինչպիսիք են ընձառյուծը, հայկական մուֆլոնը (վայրի ոչխար), գորշ արջը, լուսանը և բեզոարյան այծը: Տեղաշարժման համար միջանցքների բացակայությանդեպքում, նրանք դատապարտված են ոչնչացմանը: Այդ միջանցքների մեծ մասը գտնվում են պահպանվող տարածքներից դուրս և ենթակա են դեգրադացիայի մարդու գործունեության հետևանքով: Ծրագիրը հնարավորություն է տվել գնահատել ընտրված միջանցքի կենսաբազմազանությունը, սոցիալ-տնտեսական, օրենսդրական և կառավարման կարգավիճակը: Հետագա գործողությունները ուղղվել են «Գնիշիկ» պլանավորվող պահպանվող տարածքի ստեղծմանը (աշխատանքային հանդիպումների անցկացում, սահմանագծի որոշում և քարտեզագրում, օրենսդրական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում) և հատուկ պահպանվող տարածքներից դուրս տարածքների պահպանության համար պատասխանատու տարածաշրջանային բնապահպանական տեսչության հզորությունների ուժեղացմանը:

Նպատակ(ներ)ը՝
Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել հարավային Հայաստանում կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ապահովմանը` տրամադրելով այնպիսի գործառնական մոդել, որը կնպաստի զարգացմանը, բարեկեցությանն ու խաղաղությանը Կովկասի տարածաշրջանում:

Ծրագրի արդյունքները՝

«Խոսրովի անտառ» պետական արգելոց
2007 – 2008թթ
  1. Այցելուների ծրագիր` ներառված կառավարման պլանում
  2. Այցելուների կենտրոնի կառուցում Գառնու տեղամասի մուտքի մոտ՝ ամբողջովին կահավորված և սարքավորումենրով ապահովված
  3. Մեկ զբոսաշրջային արահետ ուղղորդիչ նշաններով
  4. Վահանակներ, բազմալեզու տեղեկատվական պաստառներ, ճանապարհային նշաններ
  5. Բուկլետներ, ուղեցույց և այլ տեղեկատվական նյութեր
  6. Արգելոցի վերաբերյալ վավերագրական ֆիլմ
2008 – 2009թթ
  1. Այցելուների կենտրոնի հանդիսավոր բացում
  2. Էկոտուրիզմի ռեսուրսների և հնարավորությունների գնահատում
  3. Էկոտուրիզմի մոնիտորինգի ծրագիր
  4. Արգելոցի մինչև 2012թ. տեսլականի քննարկման սեմինար
  5. Պահպանության աշխատողների կայանի կառուցում
  6. Վրանատեղի և ևս երկու էկոտուրիստական արահետ
  7. Պահպանության աշխատողների համար համազգեստի, սարքավորումների և ամենագնացի տրամադրում
2009 – 2010թթ
  1. Այցելուների կենտրոնի կառուցում արգելոցի Վեդու կողմից մուտքի մոտ` ASSOGAL Toscana-ի (ԵՄ ծրագիր) և WWF-ի ծրագրի (Նորվեգիայի ԱԳՆ) համաֆինանսավորմամբ
  2. Այցելուների կենտրոնի կահավորում և սարքավորումներով զինում`Կովկասի բնության հիմնադրամի և HSBC Հայաստան բանկի համաֆինանսավորմամբ
  3. Ճանաչողական այցի կազմակերպում տուր օպերատորների համար էկոտուրիզմի հնարավորությունները ներկայացնելու նպատակով
«Շիկահող» պետական արգելոց
2007 – 2008թթ
  1. Արգելոցի կառավարման պլանի նախագծի մշակում
  2. Արգելոցի վարչական շենքի վերանորոգում
  3. Կենսաբազմազանության մոնիտորինգի ծրագիր
  4. Անձնակազմի վերապատրաստում
2008 – 2009թթ
  1. Այցելուների ծրագիր՝ ներառված կառավարման պլանի նախագծում
  2. Վեբ-կայք` www.shikahogh.am
  3. Վահանակներ, բազմալեզու տեղեկատվական պաստառներ, ճանապարհային նշաններ
  4. Բուկլետներ, ուղեցույց և այլ տեղեկատվական նյութեր
  5. Արգելոցի մինչև 2015թ. տեսլականի քննարկման սեմինար
  6. Պահպանության աշխատողների համար համազգեստի, սարքավորումների և ամենագնացի տրամադրում
  7. Վարչական շենքի կահավորում, սարքավորումներով հագեցում և լրացուցիչ կառավարման հնարավորությունների տրամադրում (ինտերնետ, ջրամատակարարում, ջեռուցման համակարգ, գրասենյակային սարքավորումներ)
  8. Վարչական շենքի հարակից տարածքի բարեկարգում
2009 – 2010թթ
  1. Վարչական շենքում այցելուների համար գիշերակացի հնարավորությունների ստեղծում
  2. Արգելոցի վերաբերյալ վավերագրական ֆիլմի ստեղծում
  3. Ճանաչողական այցի կազմակեպում տուր օպերատորների համար էկոտուրիզմի հնարավորությունները ներկայացնելու նպատակով
«Զանգեզուր» պետական արգելավայր
2010 – 2011թթ
  1. Պահպանության աշխատողների կայանի կառուցում, կահավորում, սարքավորումներով հագեցում
  2. Կենսաբազմազանության մոնիտորինգի ծրագիր
  3. Մոնիտորինգի ծրագրի թեմայով վերապատրաստման դասընթացներ
  4. Ամենագնացի տրամադրում
«Արևիկ» ազգային պարկ
2010 – 2011թթ
  1. Կառավարման պլանի և բիզնես պլանի նախագծերի մշակում
  2. Պահպանության աշխատողների կայանի կառուցում, կահավորում, սարքավորումներով հագեցում
  3. Ամենագնացի տրամադրում
«Գնիշիկ» պլանավորված պահպանվող տարածք
2010 – 2011թթ
  1. Կառավարման պլանի և բիզնես պլանի նախագծերի մշակում
  2. Այցելուների կենտրոնի ստեղծում, կահավորում, սարքավորումներով հագեցում ինչպես նաև վահանակների և նշանների տեղադրում
  3. Որսագողության դեմ պայքարի միավորի ստեղծում, ինչպես նաև համազգեստի, հեռադիտակների և ամենագնացի տրամադրում
  4. Բեզոարյան այծերի հիմնական բնակատեղիներ տանող ճանապարհների վրա չորս արգելափակոցների տեղադրում
  5. Գնիշիկի հարակից տարածքում երեք սենյականոց տնակի տեղադրում, որպես հյուրատուն: Պիկնիկի երկու տարածքի ստեղծում:
Միջանցք կենդանիների տեղաշարժման համար
2008 – 2009թթ
  1. Բուսական և կենդանական աշխարհի գնահատում, հատկապես վտանգված և էնդեմիկ տեսակների, GIS քարտեզագրման և տվյալների բազայի վարման միջոցով
  2. Հարավային Հայաստանի միջանցքի քարտեզագրում և նկարագրության մշակում
  3. Միջանցքի կարգավիճակի մասին իրավական և սոցիալ - տնտեսական հաշվետվություններ
  4. Պահպանվող տարածքների պլանավորում, համայնքային զարգացման ծրագրերի մշակում և հրատապ պահպանության գործողությունների առաջնահերթում
2009 – 2010թթ
  1. Նախնական տվյալների բազայի կազմում և «Գնիշիկ» պահպանվող տարածքի հողօգտագործման մոդելի GIS քարտեզագրում
  2. Հզորությունների ստեղծում տարածաշրջանային բնապահպանական տեսչության համար Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, այդ թվում ուսումնական դասընթացների անցակացում, սարքավորումների, համազգեստի և ամենագնացի տրամադրում
  3. Մեկնարկային աշխատանքային հանդիպման կազմակերպում «Գնիշիկ» պահպանվող տարածքի ստեղծման վերաբերյալ
Իրազեկության բարձրացում
2007 – 2008թթ
  1. Ընձառյուծի պահպանության քարոզարշավի ծրագրի մշակում (Ավստրիացի միջազգային փորձագետ Կառլ Վագներ)
  2. Իրազեկության բարձրացման ծրագրի բարեհաջող իրականացումհարավային Հայաստանի 7 առանցքային գյուղերի 341 դպրոցականների շրջանում` խաղերի, նկարազարդ նյութերի տարածման, մրցումների և պարգևատրման արարողությունների միջոցով
2008 – 2009թթ
  1. Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց մեկ ամիս տևողությամբ քարոզարշավ, որն իր մեջ պարունակում էր բնությանն ուղղված հուշանվերների վաճառք, լուսանկարների ցուցահանդես, ֆիլմի և տեսահոլովակի շնորհանդես
  2. Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ (հունիսի 5, 2009 թ.) կազմակերպվեց «Որսագողություն» վերնագրով վավերագրական ֆիլմի շնորհանդես և լուսանկարչական ցուցահանդես
2009 – 2010թթ
  1. Պատի, գրպանի և գրասեղանի 2010 թ-ի օրացույցների հայերեն և անգլերեն լեզուներով տպագրություն և լայնածավալ տարածում
  2. Մի շարք բնապահպանական մրցույթների կազմակերպում Երևանի 5 միջնակարգ դպրոցներում 2010 թ-ի մարտ – ապրիլ ամիսներին
  3. «Ընձառյուծի օր» միջոցառման կազմակերպում 2010թ-ի մայիսի 22–ին Երևանի կենդանաբանական այգում դպրոցականների, տիկնիկային թատրոնի, ուսանողների, պաշտոնյաների և ԶԼՄ–ների մասնակցությամբ
Համայնքային զարգացում
2007 – 2008թթ
  1. Համայնքային զարգացման ծրագրի մոդելի իրականացում Վայոց Ձորի Շատին գյուղում էկոտուրիզմը զարգացնելու նպատակով
  2. Շատինում կառուցվեց վայրի կենդանիներ, հատկապես բեզոարյան այծեր դիտելու տաղավարի (դիտակետի) կառուցում
  3. Հեռադիտակներ և դիտելու համար նախատեսված այլ հարմարանքների տրամադրում
  4. Համապատասխան տեղեկատվական վահանակների, ճանապարհային ցուցանակների և դեպի դիտակետ տանող ճանապարհային նշանների տեղադրում
2008 – 2009թթ
  1. Իրազեկության բարձրացման միջոցառման կազմակերպում «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում (Գառնի գյուղ)
  2. Մեղվաբուծական տնտեսությունների ստեղծում Վայոց Ձորի մարզի Գնիշիկ և Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղերում
2009 – 2010թթ
  1. Շատին գյուղի դիտակետի հարևանությամբ գտնվող տան մեկ սենյակի լիարժեք վերանորոգում և կահավորում՝ այցելուներին հարմարավետ օթևան ապահովեու համար
  2. Ապրանքների, նյութերի և սարքավորումների (գարու սերմեր, մեկ տրակտոր, և այլն) տրամադրում «Գնիշիկ» պլանավորված պահպանվող տարածքի հարակից Գնիշիկ գյուղին
2010 – 2011թթ
  1. Սյունիքի մարզի Տաթև գյուղում հյուրատան ստեղծում՝ վերանորոգում, կահավորում և սարքավորումներով հագեցում
  2. Բնության զբոսաշրջության զարգացման կենտրոն
  3. Զարգացման կենտրոնի վեբ կայքի ստեղծում
2011 – 2012թթ
  1. ԲՀՊՏ-ների հարակից չորս համայնքներում բնամթերքների ընդունման, փաթեթավորման և պիտակավորման կետերի ստեղծում ՝ Գառնի, («Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարևանությամբ), Ցամաքաբերդ ( «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի հարևանությամբ), Արենի ( «Գնիշիկ» պլանավորվող պահպանվող տարածքի հարևանությամբ), և Ճակատեն ՝ («Շիկահող» պետական արգելոցի, «Զանգեզուր» արգելավայրի, «Խուստուփ» պլանավորվող պահպանվող տարածքի և «Արևիկ» ազգային պարկի հարըանությամբ) համայնքներում
  2. Յուրաքանչյուր արտադրանքի համար նախատեսված համապատասխան պիտակների, ապակյա տարաների, փաթեթների , տրամադրում նշված չորս կետերին
  3. Բնամթերքի վերաբերյալ բրոշյուրի հրատարակում
  4.  Հյուրատների ծառայությունների և բնամթերքի մարքեթինգը կազմակերպելու համար վերապատրաստման դասընթացների անցակացում
  5. Բնության զբոսաշրջության զարգացման կենտրոնի վեբ կայքում ԲՀՊՏ-ների և համայնքների կողմից տրամադրվող նոր ծառայությունների, ինչպես նաև համայնքների կողմից արտադրվող բնամթերքի վերաբերյալ տեղեկատվության թարմացում:
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարություն

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Նորվեգիա և WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզեր և Երևան, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2007 - 2012