Խոշոր գիշատիչների պահպանությունը Հայաստանում

Ծրագրի նկարագրությունը՝
Գորշ արջը ամենամեծ գիշատիչ կենդանիներից մեկն է Հայաստանում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես “Խոցելի” (VU): Ինչպես նաև գորշ արջը ընդգրկված է IUCN-ի Կարմիր ցուցակում “Least Concern” կարգավիճակով:

Դժբախտաբար գորշ արջերը մեր երկրում երբեմն դառնում են որսի առարկա: Ամենացավալին այն դեպքն է, երբ որսագողության զոհ է դառնում մայր արջը և նրա ձագերը մնում են անպաշտպան: Որսագողության, գիշատիչ կենդանիների զոհ կամ վայրի բնությունում միայնակ գոյատևելու հարմարվողականություն ձեռք չբերելու հետևանքներն են ձագերի սատկելու հիմնական պատճառները:

2012-ին Բնապահպանական պետական տեսչությունը դիմել էր WWF-Հայաստանին, որպեսզի վերջինս օգնի փրկել մի արջի ձագի, որին գտել էին միայնակ վայրի բնություն մեջ: Պարզ էր, որ ձագն առանց օգնության չէր կարող գոյատևել, և հետևաբար WWF-ը իր գործընկերների հետ միասին փորձեց օգնել փրկելու ձագին:

Արջերի հետ կապված կա մեկ այլ խնդիր. մարդու և արջի միջև ընդհարումը, որն առաջանում է, երբ արջերը վնասում եմ գյուղացիների հողատարածքները և այգիները իրենց համար սնունդ հայթայթելու ժամանակ: Հետևաբար, որպես փորձնական ծրագիր WWF-ը աջակցեց Արևիկ ազգային պարկի պահպանման գոտում գտնվող Նռնաձոր համայնքի գյուղացիներին նռան այգիները շուրջը տեղադրելով էլեկտրական ցանկապատ այգիները արջերից պաշտպանելու նպատակով:

Նպատակները`
  1. Փրկել գորշ արջի ձագին պահելով և մեծացնելով նրան ժամանակավոր կացարանում հետագայում բնություն հետ վերադարձնելու նպատակով
  2. Մեղմացնել մարդու և արջի միջև ընդհարումները Արևիկ ազգային պարկի պահպանման գոտում գտնվող Նռնաձոր համայնքի նռան այգիների շուրջը տեղադրելով էլեկտրական ցանկապատ
Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. Ժամանակավոր կացարան և հարմարություններ արջի ձագի համար
  2. Ձագի համար հատուկ վարժեցումների կազմակերպում վայրի բնությունում ինքնուրույն գոյատևելու համար
  3. GPS/ռադիո վզկապի տեղադրում՝ արջի հետագա շարժը բնության մեջ հետևելու նպատակով
  4. Ձագի տեղափոխումը Սյունիքի մարզ՝ ազատ արձակման վայր
  5. Կազմակերպել ձագի ազատ արձակումը
  6. Արջի հետագա շարժի մոնիտորինգ
  7. Նռնաձոր համայնքի 7հա նռան այգիների շուրջ էլեկտրական ցանկապատի տեղադրում 
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Գերմանիա

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Սյունիքի մարզ և Երևան, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2012 - 2014

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Արամ Մարտիրոսյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 18)
Էլ.փոստ՝ amartirosyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 14)
Էլ. փոստ` gvoskanyan@wwfcaucasus.org