| WWF



ENPI Արևելյան երկրներում FLEG 2

Ծրագրի նկարագրությունը
Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող “Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ԵՀԳԳ) Արևելյան երկրներում. անտառային օրենսդրության կիրառման և կառավարման բարելավման ծրագիր 2 (ENPI FLEG 2)”-ը (Ծրագիր) նպատակ ունի աջակցելու մասնակից երկրներին բարելավել անտառների կառավարումը՝ իրենց անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պիլոտային մակարդակով անտառների կայուն կառավարման մոդելների իրականացման միջոցով: Ծրագիրը կիրականացվի ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) արևելյան տարածաշրջանի 7 երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն:

Ծրագիրը հիմնված է ԵՄ-ի կողմից ֆինանսավորված FLEG 1 ծրագրի նախաձեռնությունների վրա: Այն կիրականացվի 4 տարի ժամանակահատվածում և կավարտվի 2016թ-ի դեկտեմբերի 31-ին: Ծրագրին աջակցում է Եվրոպական հանձնաժողովը՝ ներդրում կատարելով Համաշխարհային բանկի (WB) կողմից կառավարվող նպատակային ֆոնդին: Ավստրիական զարգացման համագործակցությունը (ADC) տրամադրում է լրացուցիչ ֆինանսավորում՝ Հայաստանում և Վրաստանում ծրագրի գործողություններին աջակցելու նպատակով: Ծրագրի իրականացումը ղեկավարվում է WB-ի կողմից՝ համագործակցելով Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ:

Նպատակները
Ծրագրի զարգացման երեք նպատակներն (ԾԶՆ) են.
  1. Աջակցել մասնակից երկրներին 2005թ-ի Սանկտ Պետերբուրգի FLEG նախարարական հռչակագրի իրականացման գործում և ապահովել նախատեսված ժամկետներում գործողությունների ծրագրի, ինչպես նաև հետագա գործողությունների իրականացումը (տարածաշրջանային մակարդակով):
  2. Դիտարկել կամ վերանայել (կամ ստեղծել դիտարկման կամ վերանայման գործողությունների ծրագիր՝ ըստ ժամկետայնության) անտառային ոլորտի քաղաքականությունը, օրենսդրական և վարչական կառույցները, աջակցել անտառների կայուն և արդյունավետ կառավարմանը (ներառյալ ԵՄ առնչվող կանոնակարգերի ազդեցությունը) մասնակից երկրներում (ազգային մակարդակով) և բարելավել դրան առնչվող գիտելիքները:
  3. Փորձարկել և ներկայացնել անտառների կայուն կառավարման լավագույն փորձը և անտառների կառավարման բարելավման հնարավորությունը` փորձնական հիմունքներով, դաշտային պայմաններում, բոլոր մասնակից երկրներում (ենթա-ազգային մակարդակով):
Կախված վերոնշյալ նպատակներից, ծրագիրը Հայաստանում առնչվում է բազմաթիվ հարցերին: Մասնավորապես, այն ուղղված է օրենսդրական և ինստիտուցիոնալ վերանայման և բարեփոխումների աջակցման աշխատանքներին, մարդկային ռեսուրսների կարողությունների ստեղծմանը՝ ուղղված FLEG հարցերին, անտառների վերաբերյալ հասարակական իրազեկմանը և մոնիթորինգին, անտառների կայուն կառավարման բարելավմանը՝ աշխատելով անտառային միավորների, օրինակ՝ անտառային պահպանվող տարածքների հետ և անտառային ռեսուրսների կայուն օգտագործմանը ուղղված միջոցառումները՝ հարակից համայնքների ներգրավմամբ, ինչպես նաև FLEG պլանավորման և մոնիթորինգի բարելավման միջոցով՝ ազգային, տարածաշրջանային (տեղական) և միջազգային մակարդակներում:

Ակնկալվող արդյունքները
  • Հայաստանում անտառային բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հզորացում` ուղղված անտառային բնական պաշարների կայուն կառավարմանը (ավարտված)
  • Հայաստանի անտառային սեկտորի համար էկոհամակարգերի և կենսաբազմազանության տնտեսական գնահատում` TEEB ուսումնասիրության իրականացում (ավարտված)
  • Բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառներ (ԲԲԱԱ) գաղափարի կիրառում՝ ուղղված կայուն անտառկառավարմանը (ավարտված)
  • Հասարակայնության հետ կապերի և իրազեկության բարձրացման գործողությունների իրականացում տարբեր թիրախային խմբերի հետ՝ կայուն անտառկառավարման կարևորության վերաբերյալ (ավարտված)
  • Այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման գործողությունների իրականացում՝ կայուն անտառօգտագործման նպատակով, այդ թվում ընտրված համայնքներում անտառի վրա հիմնված տուրիզմի և այլ ծրագրերի մշակում և իրականացում (ավարտված)
Ֆինանսավորող կազմակերպությունները՝
Եվրոպական միություն և Ավստրիական զարգացման համագործակցություն

Իրականացնող կազմակերպությունները՝
Համաշխարհային Բանկ (WB), Բնության պահպանության միջազգային միություն (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF)

Ծրագրի ժամանակահատվածը՝
2013 - 2016