| WWF



Հյուսիսային Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնում

Ծրագրի նկարագրությունը՝
Անտառները Կովկասում զգալի դերակատարություն ունեն սոցիալական, էկոլոգիական և տնտեսական առումով: Հյուսիսային Հայաստանի համար արդիական խնդիրներներից են անտառածածկի նվազումը, անտառների որակական ցուցանիշների բացասական փոփոխությունները և արածեցումը: Խախտված անտառային էկոհամակարգերը այլևս անկարող են հանդես գալ որպես անհետացող տեսակների բնակավայր, պայքարել էրոզիայի դեմ և բնական ռեսուրսներ տրամադրել տեղի բնակչությանը: Անտառների դեգրադացիայի արդյունքում կենդանիների և բույսերի բազմաթիվ յուրահատուկ տեսակներ (կովկասյան ընձառյուծը , գորշ արջը , բեզոարյան այծը և այլն) կորցրել են իրենց բնակության վայրերը:

Լեռնային անտառի վերականգնումը, անտառների վերականգնման այլ միջոցառումների հետ մեկտեղ չափազանց կարևոր է գոյություն ունեցող և նախատեսվող ԲՀՊՏ ների ցանցի համար:

Ծրագրի իրականացման արդյունքում կվերականգնվի շուրջ 70 հեկտար լեռնային անտառ Թրչկանի ջրվժի հարող տարածքում, որը գտնվում է Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի հարևանությամբ, ինչպես նաև կստեղծվի վտանգված անտառային տեսակների տնկարան ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տարածքում: Տեղի բնակչությունը մասնակցելով ծրագրի տարբեր փուլերին կավելացնի սեփական եկամուտները

Նպատակ(ներ)ը՝
Ծրագրի նպատակն է անտառների վերականգնման միջոցով վտանգված բուսական և կենդանական տեսակների բնակության վայրերի վերականգնումը:

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. Մինչև 2015 թվականը շուրջ 70 հա վերականգնված լեռնային անտառ
  2. ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տարածքում վտանգված անտառային տեսակների տնկարան
  3. Լրացուցիչ եկամուտի աղբյուրներ տեղի բնակչության համար 
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Շվեյցարիա

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Լոռու մարզ և Երևան, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2012 – 2015