| WWF



«Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածքի ստեղծում

Ծրագրի ամբողջական անվանումը՝
Փոքր Կովկասի արևելյան միջանցքի ամբողջականության բարելավում «Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածքի ստեղծման միջոցով (Հայաստան)

Ծրագրի նկարագրությունը`
Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնում են կենսաբազմազանության պաշարների գերշահագործումը, չկանոնակարգված զբոսաշրջային գործունեությունը, ապրելա/աճելավայրերի կորուստը և կլիմայի փոփոխությունը: Կուտակային ազդեցությունները ներառում են խոցելի բնական միջավայրերի և դրանց հետ կապված տեսակների արագացած կորուստը, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունների մատուցման գնալով ավելի անապահով դարձող վիճակը:  Հետևաբար պակասում  են համայնքների կողմից  կենսաբազմազանությունից ստացվող հնարավոր սոցիալ-տնտեսական օգուտները օգտագործելու  հնարավորությունները:
 
Ծրագրի նպատակն էր էկոլոգիական միջանցքների ինտեգրումն ու ընդլայնումը, ինչպես նաև գլոբալ կարևորություն ունեցող վտանգված տեսակների պահպանությունը հարավային Հայաստանում «Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածքի (ՊՏ) ստեղծման միջոցով: Ծրագրով նախանշված հիմնական գործողություններն էին ՊՏ -ի մասնակցային պլանավորումը, պահպանության ռեժիմի հզորացումը, զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացումը և «Գնիշիկ» ՊՏ -ի պահպանման գոտու համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծումը:
 
Նպատակները`
Զարգացման նպատակների և ազդեցությունների երկարաժամկետ հեռանկարները հետևյալն են`
  1. Աջակցություն «Գնիշիկ» ՊՏ -ի ստեղծմանը
  2. Բնական արժեքների վրա հիմնված զբոսաշրջության զարգացման խթանում
  3. ՊՏ-ների ազգային համակարգի հետագա զարգացում
  4. Թերներկայացված էկոհամակարգերի և առնչվող տեսակների պահպանություն
  5. Արտադրողական լանդշաֆտների կառավարման բարելավում՝ նպաստելով տարածքների փոխկապակցվածության ապահովմանը և աղքատության նվազեցմանը
  6. Համայնքի կողմից կառավարվող ՊՏ-ի մոդելի ստեղծում

Ծրագրի արդյունքները`
Ծրագրի ջանքերով բարելավվել է ՊՏ-ների ազգային   համակարգը՝ նպաստելով համակարգում թերներկայացված էկոհամակարգերի և առնչվող տեսակների պահպանությանը: Ծրագիրի ներդրումները համայնքային տարածքներում նպաստել են արտադրողական լանդշաֆտների կառավարման բարելավմանը՝ աջակցելով տարածքների փոխկապակցվածության ապահովմանը և աղքատության նվազեցմանը:
 
Ծրագրի արդյունքներն են․
  1. «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի (ՊԼ)  ստեղծում (6010.74 հա)՝ որպես համայնքի կողմից կառավարվող առաջին ՊՏ-ն Հայաստանում։
  2. Ավելի քան 900 բուսատեսակների և 525 կենդանատեսակների պահպանություն, որոնցից 55 բուսատեսակը և 80 կենդանատեսակը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և գրանցված են IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակում
  3. «Գնիշիկ» ՊԼ-ի կառավարման պլանի մշակում։
  4. Աջակցության գոտու տնտեսական զարգացման պլանի շակում՝ «Գնիշիկ» ՊԼ-ի հարակից համայնքների համար։
  5. «Գնիշիկ» ՊԼ-ի արոտավայրերի կայուն կառավարման պլանի մշակում:
  6. «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի ստեղծում, որպես «Գնիշիկ» ՊԼ-ն կառավարող մարմին։
  7. «Գնիշիկ» ՊԼ -ի համար կահավորված և սարքավորումներով հագեցված այցելուների կենտրոնի և գրասենյակի հիմնում:
  8. «Գնիշիկ» ՊԼ-ի անձնակազմի համալրում՝ ներառյալ զբոսաշրջության և տեղեկատվության պատասխանատու, վերապատրաստված պահպանության աշխատողներ և պարեկային թիմ, որոնց տրամադրվել է դաշտային փոխադրամիջոց և  սարքավորումներ։
  9. «Գնիշիկ» ՊԼ -ի հյուրատան ստեղծում։
  10. «Գնիշիկ» ՊԼ -ի պահպանման գոտու համայնքների ավելի քան 80 տնային տնտեսությունների համար փոքրամասշտաբ այլընտրանքային կենսամիջոցների հնարավորությունների տրամադրում․ մեղվաընտանիքներով 50 փեթակների նվիրատվություն; Խաչիկ գյուղում 3 հա խնձորի և ընկույզի այգիների հիմնում; Մոզրով և Գնիշիկ գյուղերում 3,25 հա խնձորի այգիների հիմնում; Արենի գյուղում 3,4 հա խաղողի այգիների հիմնում:
  11. «Գնիշիկ» ՊԼ -ի պահպանության ենթակառուցվածքի ստեղծում՝ պահակատան, արգելափակոցների և կանխարգելիչ նշանների տեղադրման միջոցով:
  12. Զբոսածրջային ենթակառուցվածքի ստեղծում, ներառյալ նոր մշակված և ներկանշադրված զբոսածրջային երթուղիներ, տեղադրված տեղեկատվական նշաններ, տպագրված տեղեկատվական նյութեր և երթուղիների քարտեզ:
Ֆինանսավորող կազմակերպությունը՝
Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամ (CEPF)

Իրականացնող կազմակերպությունը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Վայոց ձորի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2011 - 2014