| WWF



Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում (ENPI FLEG - առաջին փուլ)

Ծրագրի նկարագրությունը՝
"Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում" ծրագրի նպատակն է բարելավել անտառային ոլորտի կառավարումը` Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում անտառային օրենսդրության կիրառման և կառավարման (FLEG) գործընթացի համար Սանկտ-Պետերբուրգի նախարարական դեկլարացիայում և նախնական գործողությունների պլանում ամրագրված հիմնական առաջնայնությունների արդյունավետ իրականացմամբ: Ծրագիրն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Ծրագրի իրականացումը ղեկավարվել է Համաշխարհային Բանկի կողմից (WB)` համագործակցելով Բնության պահպանության միջազգային միության (ԲՀՄՄ/IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի հետ (ԲՀՀ/WWF) և սերտորեն համակարգելով աշխատանքները մասնակից երկրների կառավարության և այլ ոչ կառավարական շահագրգիռ կողմերի հետ:

Նպատակ(ներ)ը՝
Ծրագրի նպատակն է աջակցել կառավարություններին, քաղաքացիական հանրությանը և մասնավոր սեկտորին մասնակից պետությունների համար (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ռուսաստան և Ուկրաինա) մշակելու անտառի կայուն կառավարման ընդունելի գործընթացներ, ներառյալ` ապօրինի անտառային գործողությունների դեպքերի նվազեցման միջոցները:

Ծրագրի արդյունքները՝
1. Անտառի մասին ֆիլմի ցուցադրում` հանրային և տեղական հեռուստատեսությամբ: Ֆիլմ` “Ծառապաշտներ” – նկարահանվել է Համաշխարհային բանկի պատվերով

2. 2011թ-ի օրացույցի հրատարակում` նվիրված անտառի թեմային և ՄԱԿ-ի Անտառների Միջազգային Տարվան

3. Անտառի և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ քարտեզի և բրոշյուրի պատրաստում և հրատարակում

4. Հյուսիսային Հայաստանի անտառի ոչ բնափայտային արտադրանքի վերաբերյալ գրքի մշակում և հրատարակում

5. “Հայանտառ” ՊՈԱԿ-ի կազմում երկու անտառային արգելավայրերի կառավարման և օրենքի կիրարկման արդյունավետության գնահատում, առաջարկություններ դրանց բարելավման վերաբերյալ, հզորությունների ստեղծում ապօրինի գործողությունների նվազեցման համար
• «Գյուլագարակի» և «Իջևանի» / «Արջատխլենու» արգելավայրերի կանոնադրությունների մշակում
• «Գյուլագարակի» արգելավայրի կառավարման պլանի հայեցակարգի մշակում
• Գյուլագարակի» և «Իջևանի» / «Արջատխլենու» արգելավայրերի համար GIS քարտեզների ստեղծում
• «Գյուլագարակի» և «Իջևանի» / «Արջատխլենու» արգելավայրերի սահմանների վերանայման և կանոնադրությունների հաստատման վերաբերյալ կառավարության որոշման նախագծերի մշակում

6. Հայաստանում մասնավոր փայտամշակող սեկտորի ուսումնասիրություն և առաջարկություններ դրա բարելավման ուղղությամբ

7. Անտառի օգտագործման այլընտրանքային ձևերի և մասնավոր սեկտորի/տեղական բնակչության համար անտառային պաշարների հասանելիության վերլուծություն: Երկու պիլոտային ծրագրերի մշակում և իրականացում, որոնք ուղղված են անտառի կայուն օգտագործմանը և տեղական բնակչության ապրելամիջոցների բարելավմանը

Պիլոտային ծրագրի իրականացում Կողբ համայնքում
• Պտուղ-հատապտուղների ընդունման կետի վերանորոգում, կահավորում, սարքավորումների տրամադորում
• Ընդունման կետի գործարար ծրագրի մշակում
• Այցելուների կենտրոնի վերանորոգում, կահավորում, սարքավորումների տրամադրում
• Համայնքային տուրիզմի զարգացման ծրագրի մշակում
• Տեղեկատվական վահանակների և ուղղորդիչ նշանների տեղադրում
• Տարածքի մաքրման կամպանիա տեղի դպրոցականների մասնակցությամբ
• Ուսուցողական սեմինար տեղի բնակչության համար` բնապահպանական և էկոտուրիզմի թեմաներով
• Ճանաչողական այց տուր-օպերատորների համար

Պիլոտային ծրագրի իրականացում Դսեղ համայնքում
• Դսեղում էկոտուրիզմի զարգացման գործարար ծրագրի մշակում
• Զբոսաշրջական ենթակառուցվածքի ստեղծում “Ծովեր” հանգստի գոտում` վրանների, քնապարկերի, հեծանիվների և այլ էկոտուրիստական իրերի տրամադրում, տաղավարների և սպասարկող անձնակազմի համար տնակի, աղբամանների տեղադրում և այլն
• Աջակցություն երեք հյուրատներին (B&B). վերանորոգում, կահավորում, սարքավորումների տրամադրում
• Տեղեկատվական վահանակների և ուղղորդիչ նշանների տեղադրում
• Տարածքի մաքրման կամպանիա տեղի դպրոցականների մասնակցությամբ
• Ուսուցողական սեմինար տեղի բնակչության համար` բնապահպանական և էկոտուրիզմի թեմաներով
• Դսեղ համայնքի համար վեբ-կայքի ստեղծում: www.dsegh.am
• Ճանաչողական այց տուր-օպերատորների համար

8. Անտառային օրենսդրության ոլորտում հզորությունների ստեղծում` անտառային օրենսդրության վերաբերյալ ուղղեցույցի մշակման/հրատարակման և ուսուցողական դասընթացի իրականացման միջոցով
• Անտառային օրենսդրության ուղղեցույց
• Ուսուցողական դասընթացների իրականացում Երևանում և Հայաստանի 6 մարզերում

9. Հյուսիսային Հայաստանի Տավուշի մարզի գիհու նոսրանտառներում անտառային բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման վերաբերյալ իրագործելիության ուսումնասիրություն 
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
Եվրոպական միություն և Ավստրիական զարգացման համագործակցություն

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
Համաշխարհային Բանկ (WB), Բնության պահպանության միջազգային միություն (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF)

Ծրագրի իրականացման վայրը՝
Լոռու, Տավուշի մարզեր և Երևան, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2008 - 2012