| WWF



Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացում անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով

Ծրագրի նկարագրությունը՝
Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն նկատվում են կլիմայով պայմանավորված զգալի փոփոխություններ` ջերմաստիճանի նկատելի բարձրացում, գետերի հոսքի կրճատում և վերաբաշխում, ձյան տեղումների կրճատում և այլն: Վերջին տասնամյակներում Հայաստանի անտառները էական վնասներ են կրել, որը պայմանավորված էր մարդածին բացասական ազդեցություններով և կլիմայի անցանկալի փոփոխությամբ: Դրա արդյունքում անտառային էկոհամակարգերը վնասվել են և կորցրել իրենց դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, որը նվազեցրել է ածխածնի կուտակման հնարավորությունները: Բոլոր վերոհիշյալ գործոնները առաջացրել ենընտրված տարածքներում անտառային էկոհամակարգերի վերականգնման անհրաժեշտություն:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում և ուղղված է եղել անտառային էկոհամակարգերի վերականգնմանը և ածխածնի կուտակման ավելացմանը: Հայաստանում թիրախային տարածքը ընդհանուր առմամբ կազմել է 630 հա, որը գտնվում էր Լոռի մարզում` ներառելով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող տարածքները: Ծրագիրը իրականացվել է «Հայանտառ» (ՊՈԱԿ)-ի և ATP-ի («Էյ Թի Փի» Բարեգործական հիմնադրամ)-ի հետ համատեղ:

Նպատակ(ներ)ը՝
  1. Ընտրված պիլոտային տարածքներում (630 հա, Լոռի մարզում) անտառային էկոհամակարգերի վերականգնում ածխածնի պաշարը ավելացնելու և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով:
  2. Ընտրված էկոհամակարգերում կայուն կառավարման ռեժիմների իրականացում, ինչպես նաև տեղական հզորությունների բարելավում անտառապատման, անտառվերականգնման և կայուն կառավարման սխեմաների կիրառման համար:
Ծրագրի արդյունքները՝
  1. Մոտ 630 հա անտառապատված տարածք Լոռի մարզում:
  2. Ածխածնի պաշարի ավելացում և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականության բարձրացում:
  3. Համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում և նոր ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում:
  4. Տեղական բնակչության իրազեկության բարձրացում կլիմայի փոփոխության ազդեցությունների մարտահրավերների վերաբերյալ:
  5. Անտառների համայնքային կառավարման համակարգի զարգացում:
  6. Սերտ համագործակցություն շրջակա միջավայրի պահպանության բնագավառի տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: 
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
Գերմանիայի դաշնային հանրապետության շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության նախարարություն (BMU) KFW Զարգացման բանկի միջոցով

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2008 - 2011