| WWF



Պահպանվող տարածքներ կենդանի մոլորակի համար

Ծրագրի նկարագրությունը՝
Այս ծրագիրն իրականացվել է Կովկասի էկոտարածաշրջանի 5 երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում: Այն նպաստել է Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի (ԿԲԿ) շրջանակներում Պահպանվող տարածքների վերաբերյալ գործողությունների ծրագրի (ՊՏԳԾ) իրականացմանը` ներառելով բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) առնչվող տարբեր գործողություններ: Դրանց շարքում են օրենսդրական և ինստիտուցիոնալ բացերի վերլուծությունը և առաջարկությունների մշակումը, ԲՀՊՏ-ների համակարգի կառավարման արդյունավետության և հզորությունների գնահատումը և գործողությունների պլանի մշակումը, ֆինանսական կարիքների գնահատումը և կայուն ֆինանսավորման պլանի մշակումը, հասարակայնության հետ կապված գործողությունները, ՊՏԳԾ -ի առաջնահերթ գործողություների իրականացումը և այլն:

Նպատակ(ներ)ը՝
Կովկասի էկոտարածաշրջանի ԿԲԿ կողմ երկրները հնարավորություն են ստացել իրականացնել պահպանվող տարածքների վերաբերյալ գործողությունների ծրագրի 2010/2012 նպատակները, ներառյալ լավ կառավարվող ՊՏ-ների գիտականորեն հիմնավորված և ներկայացուցչական համակարգերի ստեղծումը, կայուն ֆինանսավորումը և տեղական համայնքների արդյունավետ մասնակցությունը:

Ծրագրի արդյունքները՝
  1. Ազգային համակարգող կոմիտեի ստեղծում
  2. ԲՀՊՏ-ների ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ բացերի վերլուծություն և առաջարկությունների մշակում
  3. ԲՀՊՏ-ների համակարգի կառավարման արդյունավետության գնահատում
  4. ԲՀՊՏ-ների համակարգի հզորությունների զարգացման կարիքների գնահատում
  5. ԲՀՊՏ-ների հզորությունների զարգացման գործողությունների ծրագրի մշակում
  6. ԲՀՊՏ-ների մոնիթորինգային տվյալների բազայի ստեղծում
  7. Աջակցություն ԲՀՊՏ-ների մասին օրենքի վերանայմանը
  8. UNESCO–ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի շրջանակներում համաշխարհային ժառանգության բնական տարածքների գործընթացի նախաձեռնում
  9. Հասարակայնության հետ կապերի ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակում և իրականացում
  10. Տպագիր նյութերի հրատարակում (հայերեն լեզվով ԿԲԿ գործողությունների ուղեցույց ՊՏԳԾ-ի իրականացման համար, ԲՀՊՏ-ների քարտեզ հայերեն և անգլերեն լեզուներով, օրացույցներ 2009-2010թթ., բրոշյուր ԲՀՊՏ-ների և համայնքների մասին և այլն) և աշխատանքային հանդիպումների/ կոնֆերանս-ների կազմակերպում:
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
MAVA Foundation Pour La Nature

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2007 - 2011