| WWF



Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր

Ծրագրի նկարագրությունը`
Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուն (Cervus elaphus maral) լայն տարածում ուներ 19-րդ դարի վերջին և զգալի թվով հանդիպում էր հյուսիսային և հարավային անտառներում, այդ թվում՝ «Դիլիջան» ազգային պարկում, Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում: Երկար ժամանակ կովկասյան ազնվացեղ եղջերուն հանդիպում էր Սյունիքի մարզի Մեղրու, Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում, սակայն արդեն 50-ականներին տարածքից անհետացավ: Այժմ որոշ առանձնյակներ պարբերաբար հայտնվում են «Դիլիջան» ազգային պարկում: Տեսակն ընդգրկված է 2010թ.-ի ՀՀ կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ:

WWF հայաստանյան մասնաճյուղը ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին, Կովկասի բնության հիմնադրամի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) , WWF-Գերմանիայի, Orange Արմենիայի և HSBC Հայաստանի ֆինանսավորմամբ, ինչպես նաև Պրոմեթեյ բանկի աջակցությամբ իրականացնում է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի կենսունակ վերարտադրվող խումբ:

Ծրագրի գործողությունները ներառում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծում, նշված տեսակի 4 արու և 11 էգ առանձնյակների ձեռքբերում և տեղափոխում Հայաստան, բազմացման կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք և բազմացում, այնուհետև նրանց ազատ արձակում բնություն և հետագա մոնիթորինգ:

Նպատակները`
  1. Հիմնել կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն «Դիլիջան» ազգային պարկի 10 հա ցանկապատված տարածքում
  2. Հավաքագրել և վերապատրաստել կենտրոնի աշխատակազմ
  3. Ձեռք բերել և տեղափոխել արտասահմանից եղջերուի 15 առանձնյակներ «Դիլիջան» ազգային պարկ
  4. Կազմակերպել «Դիլիջան» ազգային պարկում բազմացված եղջերուների առաջին ազատ արձակումը բնություն
  5. Սկսել ազատ արձակված եղջերուների պահպանություն և մոնիթորինգի իրականացում «Դիլիջան» ազգային պարկում
Ակնկալվող արդյունքները`
  1. 10 հա տարածքով եղջերուի բազմացման կենտրոն «Դիլիջան» ազգային պարկում
  2. Կենտրոնի համար վերապատրաստված աշխատակազմ
  3. 15 ձեռքբերված առանձնյակներ «Դիլիջան» ազգային պարկի բազմացման կենտրոնում
  4. Առնվազն 10 ազատ արձակված եղջերու «Դիլիջան» ազգային պարկում
  5. Ազատ արձակված եղջերուների պատշաճ պահպանում և մոնիթորինգ «Դիլիջան» ազգային պարկում
Ֆինանսավորող կազմակերպությունները՝
WWF-Գերմանիա, Կովկասի բնության հիմնադրամ (CNF), HSBC Բանկ Հայաստան, TJS

Իրականացնող կազմակերպությունը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
«Դիլիջան» ազգային պարկ, Տավուշի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2013 – 2020

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 17)
Էլ.փոստ՝ aalaverdyan@wwfcaucasus.org

Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 15)
Էլ. փոստ` hhakobyan@wwfcaucasus.org