| WWF



էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ

Ծրագրի ամբողջական անվանումը՝
Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում
 
Ծրագրի նկարագրությունը՝
Հարավային Հայաստանը կենսաբազմազանության տեսանկյունից հանրապետության ամենահարուստ տարածաշրջանն է: Համայնքներում կենսաբազմազանությունից բխող հնարավոր սոցիալ-տնտեսական օգուտների կիրառման հնարավորությունները չեն օգտագործվում: Կենսաբազմազանությունը վտանգված է բնական ռեսուրսների գերշահագործման, անկանոն զբոսաշրջային գործունեության և կենսամիջավայրերի կորստի հետևանքով: Արմատային պատճառներն ընդգրկում են նաև արոտավայրերի թույլ կառավարումը, ոչ պատշաճ հողօգտագործման պլանավորումը, իսկ անտառի փայտի/ոչ բնափայտային արտադրանքի անկայուն օգտագործման դեպքում, տեղի բնակչության այլընտրանքային եկամտի պակասը, մոտիվացիայի և կարողությունների պակասը ՝ իրենց բնական ռեսուրսների կայուն կառավարման համար:      
 
Համայնքային պահպանվող տարածքների ստեղծումը (ՀՊՏ) կօգնի հակազդել բնական ռեսուրսների անկայուն օգտագործման բացասական հետևանքներին: ՀՊՏ-ի մոդելները կմշակվեն հիմք ընդունելով էկոհամակարգային ծառայությունները, որոնք հանգեցնում են կենսաբազմազանության պահպանմանը և տեղի համայնքների լրացուցիչ եկամտի աղբյուրներին՝ արդյունավետ կառավարվող պահպանվող տարածքների, էկոտուրիզմի, ապրանքների մշակման և շուկայահանման, արոտավայրերի և կենսամիջավայրերի մասնակցային կառավարման միջոցով:
 
Ակնկալվում է, որ համայնքները կճանաչեն ուղղակի դրամային (անտառի ոչ բնափայտային արտադրանքի) և ոչ-դրամային (մաքուր խմելաջուր) օգուտները, որոնք առաջանում են անեղծ էկոհամակարգերի գործունեությունից, դրանով իսկ իրենց համայնքային հողերի վրա կունենան բնական ռեսուրսների ավելի հզոր սեփականություն:
 
Ծրագրի գործողությունները պլանավորված է իրականացնել Հայաստանի երկու ուշագրավ տարածքներում՝ դիտարժան Որոտանի կիրճի շրջակայքում և Վայոց ձորի լեռներում, որտեղ տեղակայված է հսկայական քանակությամբ երկրի բնական և մշակութային ժառանգությունը:
 
Նպատակները՝
Աջակցել տեղի համայնքի ապրուստի դիվերսիֆիկացմանը՝ նրանց համար ստեղծելով խթաններ և  ապրուստի այլընտրանքային միջոցներ վաստակելու հնարավորություններ` կենսաբազմազանությունը և էկոհամակարգային ծառայությունները պահպանելու համար, այսիպիսով իսկ նվազեցնելով բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործումը և գերարածեցումը: 
 
Ծրագիրն ուղղակիորեն նպաստում է Կենսաբազմազանության ազգային ռազմավարությանը և Հայաստանի գործողությունների ծրագրին, ինչպես նաև Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման ազգային ռազմավարությանը:  

Այս ծրագիրն ուղղակիորեն նպաստում է նաև BMZ/KfW-ի կողմից ֆինանսավորվող, Կառավարության կողմից հաստատված Էկոտարածաշրջանային միջանցքների հիմնադրամին՝ պիլոտային սկզբունքով իրականացնելով կայուն կառավարման և էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության հիմնական մոտեցումները:   
 
Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. Վայոց ձորի («Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ) և Սյունիքի («Սատանի կամուրջ» բնության հուշարձան) մարզերի ընտրված համայնքներում ՀՊՏ-ի մոդելները կապահովվեն Կառավարման և Հողօգտագործման պլաններով (ներառյալ Արոտավայրերի կառավարման պլանը):
  2. Տեղի համայնքները կունենան բնական ռեսուրսների կառավարման հզորացված կարողություններ՝ անասունների արածեցման ռեժիմի ներդրման, անասունների ջրարբիացման համակարգերի բարելավման և հողի էրոզիայի կառավարման հանդակների ստեղծման արդյունքում:
  3. ՀՊՏ-ի վարչակազմը կունենա հզորացված կարողություններ՝ բարելավված պահպանության համար նախատեսված ենթակառուցվածքների, տեսուչներին տրամադրված սարքավորումների և պահպանվող տարածքի մշտական վերահսկաման արդյունքում:  
  4. Կստեղծվի էկոտուրիզմի ենթակառուցվածքներ՝ Տանձատափ գյուղում հիմնելով տեղեկատվական կենտրոն. բարելավված ցուցանակներով և տեղեկատվական նյութերով, որոնք կտրամադրվեն դիտակետերում և «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի երթուղիներում, ինչպես նաև Գնիշիկ պահպանվող լանդշաֆտում: Կավելանա զբոսաշրջիկների քանակը, ինչն էլ կնպաստի տեղի համայնքների եկամտի բարձրացմանը:   
  5. «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի համապատասխան համայնքներում կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների պայմանները կբարելավվեն, որպես խմելաջրի վերականգված մատակարարման, ընտրված գյուղատնտեսական հողերում բարելավված ոռոգման համակարգի և էներգաարդյունավետ մեթոդների ներդրման միջոցով գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման արդյունք:  
  6. ՀՊՏ-ի համայնքների եկամուտները կավելացվեն՝ տեղական արտադրանքի ստեղծման և շուկայահանման համար բիզնես մոդելների մշակման և իրականացման միջոցով:  Ի լրացում ՀՊՏ-ի համայնքների համար պլանավորված մրգերի և խոտաբույսերի չորացման համակարգերի տեղադրմանը, կհիմնվեն տեղական արտադրանքի վաճառքի խանութ և մթերման կետ: Շինությունները կհագեցվեն պիտակավորման, փաթեթավորման և պահեստավորման սարքավորումներով, իսկ համայնքի անդամները կվերապատրաստվեն այդ ամբողջ գործընթացը իրականացնելու համար:
  7. Կստեղծվի անասնապահական ծառայությունների կենտրոն, նպատակ ունենալով աջակցել գյուղացիներին՝ տրամադրելով անասունների համար արհեստական սերմնավորման ծառայություններ անասնապահության արտադրողականության բարձրացման համար, ինչպես նաև ապահովելով մատչելի անասնաբուժական ծառայություններ և իրականացնելով անասունների առողջության և անասնաբուծության մասնագիտական վերապատրաստում:
Ֆինանսավորող կազմակերպությունը՝
Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (BMZ) և WWF-Գերմանիա

Իրականացնող կազմակերպությունը՝
WWF-Հայաստան
 
Ծրագրի իրականացման վայրը՝
Վայոց ձորի և Սյունիքի մարզեր, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2014-2017թթ.
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Վասիլ Անանյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 16)
Էլ.փոստ՝ vananyan@wwfcaucasus.org
 
Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 15)
Էլ. փոստ` hhakobyan@wwfcaucasus.org