| WWF



Ընձառյուծի պահպանությունը հարավային Կովկասում (Հայաստան և Ադրբեջան)

Ծրագրի նկարագրությունը՝
Ծրագրի հիմնական նպատակն անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica) պոպուլյացիայի ավելացումն է՝ որպես Կովկասում պահպանության բարելավման, շրջակա միջավայրի կառավարման ուժեղացման և էկոլոգիական գործընթացների կայունացման ցուցանիշ: Հիմնական թիրախային տարածքներն են հարավային Հայաստանը («Խոսրովի անտառ» պետական արգելոցից մինչև Հայաստան-Իրան պետական սահմանը), հարավ-արևմտյան Ադրբեջանը (Նախիջևանի Հանրապետություն) և հարավ-արևելյան Ադրբեջանը (Թալիշի լեռներ): 

Երկարաժամկետ նպատակը՝
Ապահովել անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա որս հանդիսացող տեսակների կենսունակ պոպուլյացիայի, ապրելավայրերի պահպանությունն ու կայուն կառավարումը` ձևավորելով այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ կենդանիներն ու Կովկասի էկոտարածաշրջանի բնակչությունը կապրեն ներդաշնակ:

Նպատակները՝
  • Նվազեցնել պահպանվող տարածքներից դուրս կատարվող ապօրինի գործողությունները, դիտարկել փոխհատուցման մեխանիզմները՝ ընձառյուծ-մարդ կոնֆլիկտը մեղմելու և կիրառական մոդելներ ներդնելու նպատակով 
  • Հզորացնել հարավային Հայաստանի պահպանվող տարածքների կարողությունները
  • Ներգրավել թիրախ համայնքներին համայնքային զարգացման ծրագրերում
  • Բարձրացնել ընձառյուծի և նրա որս հանդիսացող տեսակների մոնիթորինգը, ինչպես նաև ստեղծել ընձառյուծի տեղաշարժման միջանցքներ ու դրանց քարտեզներ
  • Բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակն ընձառյուծի վերաբերյալ 

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. Ընձառյուծի խնամակալների ցանցը հիմնված է և հաջողությամբ գործում է թիրախ տարածքներում
  2. Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմացմանն ուղղված փոխհատուցման մեխանիզմները ներդրվել են թիրախ տարածքներում
  3. Նախաձեռնվել են և ներկայումս էլ կիրառվում են որսագողությունը կանխարգելող մեխանիզմներ՝ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզի բնապահպանական տեսուչների կարողությունների հզորացման ու տեխնիկական աջակցության միջոցով
  4. Հզորացվել են հարավային Հայաստանի պահպանվող տարածքների կարողությունները
  5. Իրականացվել են համայնքային զարգացման փոքր ծրագրեր թիրախ տարածքներում
  6. Իրականացվել է մոնիթորինգ թիրախ տեսակների պոպուլյացիաների վիճակի գնահատման նպատակով` դաշտային ուսումնասիրությունների և թաքնված ֆոտոխցիկների միջոցով
  7. Իրականացվել է կենսաբանական և սոցիալ-տնտեսական գնահատում և մոդելավորման վարժանքներ՝ ընձառյուծի միջանցքների բացահայտման նպատակով, միջանցքը քարտեզագրվել ու հիմնվել է
  8. Կազմակերպվել են իրազեկվածության բարձրացման և կրթական միջոցառումներ
Ֆինանսավորող կազմակերպությունները՝
WWF-Շվեյցարիա, WWF-Գերմանիա

Իրականացնող կազմակերպությունը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2002 – 2019

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Արսեն Գասպարյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 16)
Էլ.փոստ՝ agasparyan@wwfcaucasus.org

Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 15)
Էլ. փոստ` hhakobyan@wwfcaucasus.org