| WWF



«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիր

Ծրագրի նկարագրությունը՝
«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Կովկասյան ծրագրային գրասենյակի կողմից KFW Զարգացման բանկի հետ համագործակցությամբ: «GOPA Consultants», «DSF» և «Hessen-forst» կազակերպությունների  կոնսորցիումը կտրամադրի ծրագրի իրականացման խորհրդատվություն:

Ծրագիրը կտրամադրի ֆինանսական ռեսուրսներ Կովկասում ընտրված էկոլոգիական միջանցքներում էկոլոգիապես կայուն հողօգտագործման նպատակով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան): Սա կնպաստի  պահպանվող տարածքների միջև կապուղիների ձևավորմանը և վերջիններիս բնապահպանական կայունության ընդլայնմանը, որը կիրականանա «Էկոլոգիական միջանցքների հիմնադրամ»-ի ստեղծման միջոցով՝ որպես էկոլոգիական միջանցքներում էկոլոգիապես կայուն հողօգտագործման գործելակերպի կիրառությունը խթանող գործիք:

Նպատակները՝
«Էկոլոգիական միջանցքների հիմնադրամ»-ի (ԷՄՀ) նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն օգտագործմանը՝ չկրճատելով գյուղական բնակչության աղքատ խավերի եկամուտը: Վերջինս կիրականանա երկարաժամկետ «Պահպանության համաձայնագրերի» միջոցով, որոնք կնքվում են հողերի կառավարիչների հետ և հիմնված են համապատասխան հողօգտագործման ծրագրերի վրա՝ մշակված շահառուների մասնակցությամբ:

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. ԷՄՀ-ն ստեղծվել է որպես գործիք էկոլոգիական միջանցքներում կայուն հողօգտագործման գործելակերպի խթանման համար:
  2. ԷՄՀ-ի շնորհիվ մշակվել են երկարաժամկետ հողօգտագործման պլաններ՝ շահառուների մասնակցությամբ. պլանները նպատակ ունեն աջակցել բնական պաշարների էկոլոգիապես կայուն օգտագործմանը:
  3. Հիմնված հողօգտագործման պլանների վրա՝ համապատասխանեցվել և իրականացվել են կոնկրետ միջոցառումներ:
  4. Ներգրավել նոր միջոցներ ԷՄՀ-ի համալրման համար
Ելնելով հողօգտագործման պլաններից՝ ծրագիրը կարող է տրամադրել միջոցներ անհետաձգելի կարճաժամկետ միջոցառումների համար, որը կապահովի միջանցքների էկոլոգիական ամբողջականությունը:
 

Ֆինանսավորող կազմակերպությունը(ներ)՝
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (ՏՀԶԴՆ/BMZ) KFW Զարգացման բանկի միջոցով

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Արարատի մարզ, Վայոց Ձորի մարզ, Սյունիքի մարզ

Ծրագրի ժամանակահատվածը՝
2015 – 2019թթ.

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Կարեն Ճենտերեճյան
Ծրագրի ազգային համակարգող
Հեռ.՝  (+374 11) 54 61 56
Էլ. փոստ՝ karen.jenderedjian@gopa.de

Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 15)
Էլ. փոստ` hhakobyan@wwfcaucasus.org