Անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում

Ծրագրի ամբողջական անվանումը՝
“Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ”

Ծրագրի նկարագրությունը՝
Տարածաշրջանային ծրագիրն ուղղված է անտառի լիազոր մարմինների համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն միատարր անտառտնկարկների տրանսֆորմացիայի ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը` կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի կայուն և “բնականին մոտ” անտառներ ունենալու նպատակով: Սա կիրականացվի անտառների վրա կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ իրազեկության բարձրացման միջոցով, ինչպես նաև անտառներն ավելի կայուն դարձնելու գործնական միջոցառումների ցուցադրման և անտառային ոլորտի անձնակազմին, համայնքներին, տեղական ՀԿ-ներին և այլ առնչվող կողմերին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ փոխանցելու միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքում 150 հա միատարր անտառային տնկարկներ կենթարկվեն տրանսֆորմացիայի, որի հետևանքով կստեղծվեն կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի կայուն անտառտնկարկներ, որոնք ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն հարակից համայնքներին կենսամիջոցներ տրամադրելու առումով: Անտառային ոլորտի անձնակազմն ավելի իրազեկված կլինի կլիմայի փոփոխության վերաբերյալ և պատրաստ կլինի մշակել և իրականացնել անտառներն ավելի կայուն դարձնելու ռազմավարություններ:

Նպատակ(ներ)ը՝
Հարավային Կովկասում բարձրացնել անտառային էկոհամակարգերի կայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և բարելավել կենսաբազմազանությունը և տեղական բնակչության կենսամիջոցները:

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի անտառային տարածքները տրանսֆորմացիայի են ենթարկվել` վերածվելով կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի կայուն “բնականին մոտ” տարածքների:
  2. Մշակվել, հրատարակվել և համապատասխան պաշտոնյաներին ու փորձագետներին տրամադրվել են անտառմշակութային ուղեցույցներ միատարր ծառուտները կայուն և տեղանքին հարմարված ծառուտների տրանսֆորմացիայի ենթարկելու վերաբերյալ:
  3. Ավելացել են անտառային ոլորտի աշխատողների հմտությունները միատարր ծառուտները կայուն և տեղանքին հարմարված ծառուտների տրանսֆորմացիայի ենթարկելու անտառմշակութային ռազմավարությունների մշակման ոլորտում:
  4. Բարձրացել է տեղական համայնքների իրազեկությունը կլիմայի փոփոխության բացասական բիոտիկ և աբիոտիկ հետևանքների նվազեցման նպատակով անտառվերականգնում իրականացնելու կարևորության վերաբերյալ: 
Ֆինանսավորող կազմակերպություն(ներ)ը՝
Եվրոպական միություն

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Լոռու և Տավուշի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2011 - 2014

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 17)
Էլ.փոստ՝ aalaverdyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 14)
Էլ. փոստ` gvoskanyan@wwfcaucasus.org  
ԵՎՐՈՊԱՆ ԱՅՍՕՐ - 18.10.2013
© ԵՎՐՈՊԱՆ ԱՅՍՕՐ