| WWF



Խոսրովի անտառ պետական արգելոցի կառավարման պլանի մշակում

Ծրագրի նկարագրությունը՝
Խոսրովի անտառն ունի պահպանության հարուստ պատմություն՝ սկսած 4-րդ դարից ուշադրության կենտրոնում է եղել տարածքի ֆլորայի ու ֆաունայի պահպանությունն ու հարստացումը, ինչն էլ նպաստելու էր տարածաշրջանային բնակլիմայական պայմանների լավացմանը: 1958 թ.-ին տարածքը դարձավ «Խոսրովի անտառ պետական արգելոց»՝ դրանով իսկ ստանալով հատուկ կարգավիճակ: Այսօր այն զբաղեցնում է 23,213.5 հա տարածք: «Խոսրովի անտառ պետական արգելոցի» կառավարման պլանը մշակվել է 2006 թ.-ին:

Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայիս պլանն արդեն սպառվել է, անհրաժեշտ է մշակել նորը, որը կներառի միջազգային լավագույն փորձն ու ստանդարտները:   

Ծրագրի նպատակը`
«Խոսրովի անտառ պետական արգելոցի» համար մշակել նոր կառավարման պլան (2018-2028 թթ.), որը կներառի միջազգային լավագույն փորձն ու ստանդարտները: Ինչպես նաև, մշակել 10 տարվա ռազմավարական տեսլական և 5 տարվա իրագործելի գործառնական և գործողությունների ծրագիր: 

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. 10 տարվա ռազմավարական տեսլական, որը կներառի տեսլականի իրագործման բոլոր գործողությունները
  2. Յուրաքանչյուր ծրագրի համար 5 տարվա գործառնական պլան, ինչը պետք է ներառի ռազմավարական գործողություններն ու միջոցառումները պլանի իրագործման համար
  3. Ամբողջական կառավարման պլան, որը կներառի տեսլական, ծրագրեր և դրանց նպատակները
Ֆինանսավորող կազմակերպությունները՝
CNF (Կովկասի բնության հիմնադրամ)

Իրականացնող կազմակերպությունը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Արարատի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի ժամանակահատվածը՝
2016 – 2017

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 17)
Էլ.փոստ՝ aalaverdyan@wwfcaucasus.org

Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 15)
Էլ. փոստ` hhakobyan@wwfcaucasus.org