| WWF



Խոսրովի անտառ ՊԱ և Դիլիջանի ԱՊ անտառային էկոհամակարգերի վրա ճնշման և բեզոարյան այծերի մոնիթորինգ

Ծրագրի նկարագրությունը՝
Խոսրովի անտառ պետական արգելոցը և Դիլիջանի ազգային պարկը վայրի բնության ամենակարևոր ապրելավայրերից են: Ներկայումս, մարդկային միջամտության պատճառով դրանք գտնվում են լուրջ ճնշման տակ՝ արոտավայրեր, անտառհատումներ, հրդեհ և այլն: Ճնշման ազդեցության մոնիթորինգը հնարավորություն կտա պարզելու ներկա իրավիճակը, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի ձևակերպել այդ ճնշումը մեղմելու առաջարկություններ:

Բացի այդ, բեզոարյան այծը (Capra aegagrus) Խոսրովի անտառ պետական արգելոցի կենսաբազմազանության կարևոր ցուցանիշներից է: Պոպուլյացիայի մոնիթորինգը կտրամադրի տեղեկատվություն տեսակի կարգավիճակի, տարածվածության, քանակի և այլնի մասին, ինչպես նաև ճնշման հիմնական գործոնների և արգելոցի կողմից դրանք նվազեցնելու ուղղությամբ արվող քայլերի մասին տեղեկատվություն:      

Նպատակները՝
Անտառային էկոհամակարգի մոնիթորինգ

Առկա և նոր մեթոդաբանությամբ մոնիթորինգի միջոցով անհրաժեշտ է բացահայտել Խոսրովի անտառ պետական արգելոցի (ԽԱՊԱ) և Դիլիջանի ազգային պարկի (ԴԱՊ) անտառային էկոհամակարգերի վրա ազդող հիմնական ճնշումները և վերահսկել դրանք:
 
Բեզոարյան այծերի մոնիթորինգ 
 1. Հավաքագրել և վերլուծել բեզոարյան այծերի վերաբերյալ առկա տեղեկատվություն:
2. Պատրաստել բեզոարյան այծերի հիմնական բնակավայրերի քարտեզը ՊՏ-ում
3. Վերապատրաստել հսկիչների խումբ, ովքեր կիրականացնեն բեզոարյան այծերի մոնիթորինգ` ըստ համաձայնեցված մեթոդաբանության:
4. Իրականացնել դաշտային մոնիթորինգ՝ պլանին համապատասխան:

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝

ԽԱՊԱ-ի և ԴԱՊ-ի էկոհամակարգերի վրա ճնշում
  • Առկա են դաշտային մոնիթորինգ, մոնիթորինգի ձեռնարկ, տարածքների նկարագրություն, մոնիթորինգի քարտեզ
  • Տարածքները հստակեցված են և տվյալները հավաքագրված, անթրոպոգեն ազդեցությունը դիտարկված, խնդիրները լուծված
Բեզոարյան այծերի մոնիթորինգ ԽԱՊԱ-ում
  • ՊՏ-ի ներսում և դրսում բեզոարյան այծերի քանակը պարզված է, տարածվածությունը քարտեզագրված է
  • Հիմնական տարածքներն ու երթուղիները ֆիքսված են
 
 
Ֆինանսավորող կազմակերպությունը՝
Կովկասի բնության հիմնադրամ

Իրականացնող կազմակերպությունը՝
WWF-Հայաստան

Ծրագրի իրականացման վայրը՝
Արարատի և Տավուշի մարզեր, Հայաստան

Ծրագրի ժամանակահատվածը՝
2016 – 2017

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Կարեն Մանվելյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 12)
Էլ.փոստ՝ kmanvelyan@wwfcaucasus.org

Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 15)
Էլ. փոստ` hhakobyan@wwfcaucasus.org