| WWF



Տաթևի տարածաշրջանում ազգային պարկի ստեղծում

Ծրագրի նկարագրությունը՝
Հայաստանը, որպես Կովկասյան էկոտարածաշրջանի մի մաս, դասվում է մոլորակի 34 առավել բազմազան և վտանգված օջախների և WWF-ի 200 խոցելի էկոտարածաշրջանների շարքին, որոնք համաշխարհային մակարդակով կենսաբազմազանության տեսանկյունից համարվում են հուժկու կարևոր: Այն համաշխարհային մասշտաբով վտանգված մի շարք կենդանատեսակների բնակավայր է: Կենսաբազմազանության բարձր մակարդակը Սյունիքի մարզի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է:

Տաթևի տարածքը, որպես Սյունիքի մարզի մի մաս, բնութագրվում է հարուստ և եզակի մշակութային և բնական ժառանգության վայրերով: Վերջերս տարածքը դարձել է Հայաստանում զբոսաշրջության առանցքային նշանակակետերից մեկը: Աշխարհում ամենաերկար ճոպանուղին կառուցվել է (Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Տաթևի վերածնունդ հիմնադրամի աջակցությամբ) Տաթևի վանքի կիրճի վրա, նպատակ ունենալով զարգացնել զբոսաշրջությունն այդ համայնքում: 
Տաթևի տարածաշրջանում ներկայումս երեքը պահպանվող տարածքներ են (Զանգեզուր պետական արգելավայրը, Գորիսի պետական արգելավայր, Սատանի կամուրջ բնության հուշարձան), և մեկ՝ Գորիսի անտառտնտեսությունն է:

Նպատակները՝
Ազգային պարկի ստեղծումը այդ տարածաշրջանում կնպաստի զբոսաշրջության հետագա զարգացմանը, ինչպես նաև էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանության հետ մեկտեղ, կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: 
 
Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. Հետազոտել սոցիալ-տնտեսական իրավիճակը տարածաշրջանում (11 համայնքներում), ուսումնասիրել կենսաբազմազանությունը, էկոհամակարգերը և բնապահպանական այլ ասպեկտները, սահմանել և նշագրել պարկի սահմանները:
  2. Գնահատված ուսումնական կարիքների հիման վրա մշակել և իրականացնել ուսումնական ծրագիր ազգային պարկի անձնակազմի և այլ համագործակցող գործընկերների անձնակազմերի համար:
  3. Մշակել պարկի ժամանակակից կառավարման պլան՝ ՀՀ բնապահպանության նախարարության, պահպանման գոտու համայնքների և այլ շահագրգիռ համապատասխան մարմինների մասնակցությամբ: Կառավարման պլանը պետք է տրամադրի հետևյալ կառավարման բնագավառների/ծրագրերի շրջանակները՝ Պահպանության ծրագիր, Այցելուների ծրագիր, Հետազոտման և մոնիթորինգի ծրագիր, Հաղորդակցման և իրազեկվածության ծրագիր, Կառավարման և սպասարկման ծրագիր, Կառավարման պլանը պետք է արտացոլի տարածաշրջանի լավագույն փորձի ուղեցույցները ազգային պարկի կառավարման պլանավորման համար: 
  4. Կառուցել, կահավորել և սարքավորումներով հագեցնել պարկի ենթակառուցվածքը:
  5. Կառավարման պլանի և առնչվող ծրագրերի հիման վրա, աջակցել պարկի վարչությանը, մշակել և իրականացնել 3 տարվա գործառնական պլանը: 
Ֆինանսավորող կազմակերպությունը(ներ)՝
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամ
 
Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան
 
Ծրագրի իրականացման վայրը՝
Տաթևի տարածաշրջան, Սյունիքի մարզ
 
Ծրագրի ժամանակահատվածը՝
2015 – 2018

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
 
Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (ext. 17)
Էլ. փոստ՝ aalaverdyan@wwfcaucasus.org
 
Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 15)
Էլ. փոստ` hhakobyann@wwfcaucasus.org