| WWF



Անդրսահմանային միացյալ քարտուղարության ծրագրի 3-րդ փուլ (TJS-III)

Ծրագրի նկարագրությունը՝
Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) ծրագիրը Հարավային Կովկասում Գերմանական էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագրի մի բաղադրիչն է, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից (/BMZ)` KfW Զարգացման բանկի միջոցով:

Ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի բնապահպանության նախարարություններին` տարածաշրջանային համախոհության,  բնապահպանության ոլորտի զարգացման և կապակցված սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման, ինչպես նաև ոլորտային քաղաքականությունների  առաջադեմ գործառնական գործիքների զարգացման խթանման,  պանպանվող տարածքների կայուն ֆինանսավորման համար անհրաժեշտ ռազմավարությունների և գործիքների մշակման նպատակով:

Ծրագիրը ոչ միայն սերտորեն համագործակցում է Հարավային Կովկասի Բնապահպանության երեք նախարարությունների հետ, այլ նաև ուղղորդում է վերջիններիս գործողություններն այլ դոնորների և կազմակերպությունների հետ, որոնց նրանք կարող են դիմել աջակցության և այլ ծառայությունների համար: Ծրագիրը նպատակ ունի աջակցել բնության պահպանության անդրսահմանային կառուցակարգերի հաստատմանը Հարավային Կովկասի երկրների միջև, ինչպես նաև անդրսահմանային փորձի և տեղեկատվության փոխանակմանը:

Ծրագիրը սերտորեն կհամագործակցի ազգային նախարարությունների և պահպանվող տարածքների կառավարման և կենսաբազմազանության պահպանության համար պատասխանատուների, էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագրի այլ բաղադրիչների` Պահպանվող տարածքների աջակցության ծրագրի (SPPA), Կովկասի բնության հիմնադրամի (CNF) և Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ծրագրի (ECPC), ինչպես նաև ոլորտի այլ շահառուների հետ:

Ծրագրի նպատակները՝
Ծրագրի հիմնական նպատակն է Էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագրի (ECP) հետագա վերանայումը և դրա իրականացման կարգավիճակի բարելավումը Հարավային Կովկասում: Ծրագրի անուղղակի նպատակն է նպաստել ընդհարումների մեղմացմանը՝ Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) տարածաշրջանային ոլորտային համագործակցության խթանման միջոցով:
 
Ծրագրի ակնկալվող արդյունքները՝
  1. Ոլորտի զարգացումները շարունակաբար վերլուծվում են ոլորտի վերլուծաբանի կողմից և հաշվետվությունները ներկայացվում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությանը (BMZ) և Գերմանական ԵԽ կազմակերպություններին:
  2. Պահպանվող տարածքներին հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը աջակցող մասնակցային մոտեցումը մշակվում և խրախուսվում է:
  3. Պահպանվող տարածքները խրախուսվում են որպես էկոտուրիզմի  և ներառնվել են տնտեսապես շահավետ զբոսաշրջային առաջարկների ցանկում:
  4. Էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիրը (ECP) վերանայվել է՝ հաշվի առնելով ոլորտային նոր զարգացումները, տարբեր ծրագրերի փորձը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի բնապահպանության նախարարությունների պահանջները:
  5. Հատուկ գործառնական ֆոնդը (SOF) մշակվում է, օգտագործվում է և ճանաձված է որպես ֆինանսական գործիք՝ անդրսահմանային նպատակներին ուղված միջոցառումների համար: 
Ֆինանսավորող կազմակերպությունը(ներ)՝
Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (BMZ)՝ KFW Զարգացման բանկի միջոցով

Իրականացնող կազմակերպություն(ներ)ը՝
WWF-Հայաստան
 
Ծրագրի իրականացման վայրը՝
Հայաստանի Հանրապետություն
 
Ծրագրի ժամանակահատվածը՝
2015 – 2020

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Կարեն Կարապետյան
Ծրագրի համակարգող
Հեռ.` (+374 10) 54 61 56
Էլ. փոստ` karen.karapetyan@tjs-caucasus.org
 
Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ (+374 10) 54 61 56 (նրք. 15)
Էլ. փոստ` hhakobyan@wwfcaucasus.org