«Ներդրումներ Հայաստանի պահպանվող տարածքների ոլորտում. Ներկան և ապագան» | WWF

«Ներդրումներ Հայաստանի պահպանվող տարածքների ոլորտում. Ներկան և ապագան»



Posted on 28 March 2010
«Ներդրումներ Հայաստանի պահպանվող տարածքների ոլորտում. Ներկան և ապագան»
© WWF Հայաստան
 «Ներդրումներ Հայաստանի պահպանվող տարածքների ոլորտում. ներկան և ապագան» երկլեզու (հայերեն և անգլերեն) բրոշյուրը իր մեջ ամբողջացնում է մինչ այժմ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ոլորտում կատարված ներդրումները` հասարակական, մասնավոր և միջազգային ֆինանսավորումը, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում այս ոլորտում իրականացված հինական գործունեությունը:

Այս հրատարակության գլխավոր նպատակն է ցույց տալ ներդրումների կարևորությունը բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործում: Տեղեկատվությունը դասավորված է ըստ ներդրող գործակալությունների և կազմակերպությունների: Հրատարակությունը նաև ներկայացնում է Հայաստանի պահպանվող տարածքների հետագա զարգացման հեռանկարները և արդյունավետ պաշտպանության համար ապագա ներդրումների ներգրավմանը` որպես (ԲՀՊՏ) աջակցության զարգացման և Հայաստանի կենսաբազմազանության համար առավել արդյունավետ պաշտանություն:

Բրոշյուրը հրատարակվել է «Պահպանվող տարածքները կենդանի մոլորակի համար-Կովկասյան էկոտարածաշրջան» ծրագրի շրջանակներում MAVA Foundation Pour La Nature հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:




Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար, 
WWF հայաստանյան մասնաճյուղ,
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am
«Ներդրումներ Հայաստանի պահպանվող տարածքների ոլորտում. Ներկան և ապագան»
© WWF Հայաստան Enlarge