Հայաստանում բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների ընտրության և առանձնացման գործնական ուղեցույց | WWF

Հայաստանում բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների ընտրության և առանձնացման գործնական ուղեցույց



Posted on 05 December 2016
HCVF Cover
© WWF-Armenia
«Հայաստանում բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների ընտրության և առանձնացման գործնական ուղեցույցը»՝ պատրաստվել է «Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ-ի և WWF-Հայաստանի կողմից, ENPI-FLEG II ծրագրի շրջանակներում Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ: 

Ուղեցույցը միտված է մեթոդական հիմքերի ստեղծմանը, որոնք կօգնեն բացահայտելու կենսաբազմազանության պահպանության և տեղական բնակչության առօրյա պահանջները բավարարող էական և անփոխարինելի դեր ունեցող արժեքավոր անտառային տարածքները։

Ուղեցույցը նախատեսված է անտառում գործնական միջոցառումներ իրականացնողների, որոշումներ ընդունողների, ինչպես նաև գիտնականների, տեղական համայնքների ներկայացուցիչների և ընդհանրապես անտառի հիմնախնդիրներով հետաքրքրվող կազմակերպությունների ու անձանց համար:
 
HCVF Cover
© WWF-Armenia Enlarge