Տնօրեն
Կարեն Մանվելյանն աշխատում է WWF-ի գրասենյակում 2002թ.-ից: Նա ավարտել է Երևանի Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը և ստացել է կենդանիների ֆիզիոլոգիայի գծով գիտությունների թեկնածու գիտական աստիճան: Մինչ WWF-ում աշխատելը նա եղել է Բուսաբանական ինստիտուտի կենսաբանական բազմազանության պահպանման բաժնի պետ, ինչպես նաև Երևանի Կենդանաբանական այգու գիտական գծով տնօրեն:
Կարենը Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանից ստացել է նաև բույսերի և կենդանիների վտանգված տեսակների կառավարման գծով դիպլոմավորված մասնագետի որակավորում: Ավարտել է նաև Գերալդ Դյուրեյի անվան Կենդանական աշխարհի պահպանման հիմնադրամում վտանգված կենդանիների և բույսերի կառավարման վերաբերյալ որակավորման դասընթացը, ինչպես նաև Խոնավ տարածքների կառավարում գծով դասընթացը` Երևանում: Նա մասնագիտացված է բույսերի և կենդանիների վտանգված տեսակների պահպանման ուղղությամբ, ինչպես նաև պահպանվող տարածքների կառավարման մեջ:
Էլ.հասցե՝ kmanvelyan@wwfcaucasus.org