Գնումներ | WWF

Գնումներ



ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ


Պատվիրատու` WWF-Հայաստան
 
Ծրագիր`«Անդրսահմանային միացյալ քարտուղարության ծրագիր (TJS)»
 
Մրցույթի ծածկագիրը` 07/18-WWF-GE0060
 
Պայմանագիր` Ծառայությունների մատուցում
 
Ֆինանսավորում` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն
 
Ընթացակարգ` WWF-ի մրցույթի ընթացակարգ
 
Աշխատանքների անվանումը` Հայաստանի պահպանվող տարածքների համար վեբ-կայքի պատրաստում:
Հայտարարության ամսաթիվը` 26 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` մինչև 2018 թ.  նոյեմբերի 06-ը, տեղական ժամանակով ժամը 18:00:
WWF-Հայաստանը հրավիրում է բոլոր հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել իրենց հայտերը՝ Հայաստանի պահպանվող տարածքների համար վեբ-կայքի պատրաստման համար՝ համաձայն կից ներկայացվող բնութագրին:
 
Մասնակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմ
  1. Աշխատանքների իրականացման հակիրճ նկարագիր
  2. Գնային առաջարկ (ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ-ի)
  3. Որակավորման պահանջներին իր համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր:
 
Հայտերի գնահատման եղանակը
  1. Որակավորման համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերի գնահատում
  2. Գնային առաջարկի գնահատում
            Որակավորման պահանջներ
1. Կայքերի ստեղծման, վեբ դիզայնի, անվտանգության և ադմինիստրացիայի, որոնման համակարգերի օպտիմալացման ոլորտում հաստատված փորձ։
2.Բնության լուսանկարման լայնածավալ փորձառություն՝ ներառյալ վայրի բնության նկարահանումներ, 360 լուսանկարահանում և տեսանկարահանում, լուսանկարահանում և տեսանկարահանում դրոնով:
3.Թվային լուծումների գործիքների (digital solution tools) բնագավարում փորձառություն
 
 
Հայտերը պետք է ներկայացվեն WWF-Հայաստան գրասենյակ հետևյալ էլեկտրոնային հասցեյով՝ kkarapetyan@wwfcaucasus.org.
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել WWF Հայաստանյան գրասենյակ՝

WWF-Հայաստան
ՀՀ, Երևան, 0019,
Պռոշյան փող. 11/1
Հեռ՝ (00374 10) 58 89 83

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ