| WWF



Խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնել Ձեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

WWF Հայաստանի «կանաչ ապրելու» խորհուրդներ.

Գործողություններ, որոնք պետք է կատարվեն ամեն օր` նվազեցնելու էկոլոգիայի, բնական միջավայրի կամ նրա ռեսուրսների վրա ձեր կողմից թողնված հետքերը:


«Էկոլոգիական հետքերը»
սահմանվում է որպես բնության հանդեպ մարդկային պահանջմունքների չափանիշ և համեմատում է մարդու կողմից բնական ռեսուրսների սպառումը երկրագնդի էկոլոգիական վերականգնման հնարավորությունների հետ:

Տանը

  • Ամբողջությամբ անջատեք սարքավորումները` հեռուստացույցը, նվագարկիչը և այլն, երբ չեք օգտագործում դրանք
  • Ընտրեք էներգախնայող սարքավորումներ և էլեկտրական լամպեր
  • Խնայեք ջուրը. որոշ պարզ քայլեր կարող են բավականին արդյունավետ լինել ջրի խնայողության համար. օրինակ` փակեք ջրի ծորակը , երբ լվանում եք Ձեր ատամները, կամ սափրվում եք: Աշխատեք հավաքել այն ջուրը, որը օգտագործել եք բանջարեղենը և կանաչեղենը լվանալիս և ջրեք դրանով տնային բույսերը
  • Ծածկեք վարագույրները կամ իջեցրեք շերտավարագույրները շոգ օրերին, որպեսզի տանը հով լինի, և նվազեցրեք օդորակիչների օգտագործումը
  • Չորացրեք հագուստը բնական ճանապարհով
  • Ուտելիք պատրաստելիս կափարիչով ծածկեք թավան էներգիան խնայելու համար
  • Օգտագործեք վերալիցքավորվող մարտկոցներ
  • Զանգահարեք  Ձեր տեղական կառավարման մարմիններին` տեղեկանալու, թե արդյոք ունեն համապատասխան աղբավայրեր օգտագործված մարտկոցների, ապակիների, պլաստիկ զանգվածի, թղթի և այլ թափոնների համար
  • Մի օգտագործեք «մեկ անգամյա օգտագործման» առարկաներ, ինչպիսիք են թղթե ամանեղենը և անձեռոցիկները, կամ պլաստմասե պատառաքաղները, դանակները և բաժակները
  • Ուղարկեք էլեկտրոնային բացիկներ էլեկտրոնային փոստով թղթե բացիկների փոխարեն

Այգում

  • Հավաքեք անձրևաջուրը Ձեր այգին ջրելու համար
  • Ջրեք այգին վաղ առավոտյան, կամ ուշ երեկոյան: Սա նվազեցնում է ջրի կորուստը գոլորշիացման տեսանկյունից: Մի ջրեք այգին չափից շատ: Ջրեք այնքան, մինչև հողը կդառնա խոնավ, այլ ոչ թե ամբողջությամբ ջրի շերտով ծածկված
  • Գտեք ոռոգման ջրի արդյունավետ համակարգ: Ցնցուղային և կաթիլային ոռոգումը կարող են հարմարեցվել այգու պայմանների հետ
  • Ձեր այգին հաճելի և գեղեցիկ դարձրեք. աճեցրեք ծառեր և թփեր, որոնք կգրավեն թռչուններին: Կարող եք նաև թռչունների բույներ տեղադրել և կերակրել նրանց
  • Աղբը օգտագործեք ի օգուտ Ձեր այգու. հավաքեք ընկած տերևները և ծաղիկները ծաղկաթմբի տեսքով կամ թփուտների տակ: Սա կբարձրացնի հողի պտղաբերությունը, ինչպես նաև կնվազեցնի հաճախակի ջրելու կարիքը
  • Եթե մի փոքր ազատ տեղ ունեք այգում, դուք կարող եք Ձեր խոհանոցի և այգու օրգանական աղբը հավաքել և կուտակել այնտեղ` հարստացնելու հողը գոմաղբով
  • Տնկեք տեղական ծառերի, ծաղիկների և բանջարեղենների տեսակներ
  • Մի օգտագործեք քիմիական նյութեր Ձեր այգում, քանի որ դրանք, վերջին հաշվով, անցնում են ջրի համակարգի մեջ և կարող են խախտել կենսացիկլերի հավասարակշռությունը
  • Օրգանական և շրջակա միջավայրի համար անվնաս պարարտանյութերը և հավելումները նույնպես առկա են, և օրգանական այգեգործությունը իջեցնում է աղտոտումը և առավել նպաստավոր է կենդանական աշխարհի համար

Առեվտուր անելիս

  • Գնեք սեզոնային մրգեր և բանջարեղեններ, որպեսզի օգնեք նվազեցնելու հսկայական տեղափոխման ծախսերը, որոնք առաջացել են բերքը ներմուծելիս, և հնարավորության դեպքում ընտրեք տեղական արտադրության մթերքներ
  • Երբ ձուկ եք գնում, ընտրեք ոչ վտանգված տեսակներ և, եթե հնարավոր է, գնեք տեղական ձկներ
  • Վերցրեք Ձեր տոպրակները խանութ գնալիս և մի օգտագործեք պլաստիկ պայուսակներ, որոնք այդքան շատ թափոններ են ստեղծում
  • Փնտրեք որքան հնարավոր է քիչ փաթեթավորված ապրանքներ

Աշխատանքի վայրում

  • Օգտագործեք թղթի երկու կողմն էլ տպող տպիչներ. աշխատեք հաշվի առնել այս հատկանիշը, երբ փոխարինում եք հին տպիչը նորով
  • Օգտագործեք սևագրության, կամ ոչ անհրաժեշտ տպած թղթերի ետևի մասը նոթատետրի փոխարեն: Նույնիսկ երկու կողմն էլ տպված թղթի վրա հավանական է, որ լինեն օգտագործելու համար ազատ տեղեր
  • Միշտ փնտրեք և գնեք վերամշակված թղթեր, եթե կարող եք, ձեր գրասենյակային իրերի և տպիչի համար
  • Անջատեք համակարգիչի էկրանը, տպիչը և այլ սարքավորումները յուրաքանչյուր օրվա վերջում: Չնայած այն հանգամանքին, որ համակարգիչը գտնվում է դադարի վիճակում, այն դեռևս շարունակում է էներգիա օգտագործել, և դա համաշխարհային տաքացման համար նպաստավոր պայման է հանդիսանում: Միշտ անջատեք Ձեր աշխատասենյակի լույսը և համակարգչի էկրանը, երբ գնում եք ճաշելու կամ հանդիպման

Արձակուրդի ընթացքում

  • Արձակուրդի գնացեք հանգիստ ժամանակահատվածում` կանխելու ռեսուրսների գերօգտագործումը. այդպիսով դուք կխուսափեք նաև մարդաշատ ժամանակահատվածից
  • Նախօրոք տեղեկացեք այն վայրերի մասին, որտեղ պետք է այցելեք: Հնարավոր է, որ այցելեք շրջակա միջավայրի առումով հատուկ տարածքներ, որի պարագայում դուք առավել ուշադիր պետք է լինեք արահետները գտնելուն և նշաններին հետևելու համար
  • Մի ճանապարհորդեք ինքնաթիռով, եթե հնարավոր է, քանի որ ինքնաթիռները սպառում են մեծ քանակի վառելիք և արտանետում ջերմոցային գազեր
  • Տեղադրեք աղբամանները նպատակային. Հակառակ դեպքում այն կարող է վտանգավոր լինել կենդանական աշխարհի համար
  • Օգտվեք հանրային փոխադրամիջոցներից` հեծանիվ քշեք կամ քայլեք ոտքով ավտոմեքենայի փոխարեն
  • Օգտագործեք հարմարություններ և ճամփորդություններ տեղական մարդկանց կողմից կազմակերպվող
  • Մի գայթակղվեք միջամտելու կենդանական աշխարհին և խանգարելու բնակիչներին` անկախ նրանից, թե ափին, թե ջրի տակ
  • Ուշադիր եղեք, թե ինչ հուշանվեր եք բերում արձակուրդից. փղերից և ալիգատորներից պատրաստված մարջանե և խխունջե շատ տեսակներ վտանգաված են, քանի որ նրանք սպանվել են հետաքրքրության, կամ հուշանվերների համար
  • Ծովափին աղբ մի թողեք , քանի որ դրանք կենդանական աշխարհի համար վտանգավոր կարող են լինել
  • Նավերը և ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռները ստեղծում են աղմուկ և քիմիական աղտոտվածություն, որը խաթարում է կենդանական աշխարհը. մի թողեք շարժիչը միացված, եթե անհրաժեշտություն չկա

Նվազեցնել, վերստին օգտագործել եվ վերամշակել

  • Միշտ օգտագործեք թղթի երկու կողմերը
  • Օգտագործեք էլեկտրոնային փոստի տարբերակը կապի մեջ լինելու համար` ներառյալ բացիկներ, ֆաքս ուղարկելու կամ գրելու փոխարեն
  • Ամսագրերը փոխանակեք Ձեր ընկերներին, այնուհետև Ձեր բժշկին, ատամնաբույժին, կամ տեղական հիվանդանոցին իրենց սպասասրահում դնելու համար
  • Օգտագործեք վերամշակված թուղթ հրավիրատոմսերի, ծրարների, թղթապանակների և այլնի համար, հնարավորության դեպքում
  • Օգտագործեք լվացվող տակդիրներ միանգամյա օգտագործման փոխարեն
  • Վերամշակեք որքան հնարավոր է շատ
  • Հատկացրեք ոչ անհրաժեշտ հագուստը, խաղալիքները և գրքերը բարեգործությանը և մանկատներին
  • Պահեք ուտելիքը և այլ ապրանքները տարաների մեջ` նրբաթիթեղի և պլաստմասային փաթեթների փոխարեն