WWF հայաստանյան մասնաճյուղը և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը կազմակերպեցին «ընձառյուծի պահպանության» մեկամսյա քարոզարշավ | WWF

WWF հայաստանյան մասնաճյուղը և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը կազմակերպեցին «ընձառյուծի պահպանության» մեկամսյա քարոզարշավ



Posted on 30 August 2007
Կովկասյան ընձառյուծ
© Levan Pataraia
Պահպանենք ընձառյուծին նույնիսկ քնած ժամանակ.

2007թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում WWF հայաստանյան գրասենյակը և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը նախաձեռնեցին ընձառյուծի պահպանության մեկամսյա քարոզարշավ:

Որպես WWF հայաստանյան մասնաճյուղի` «Փրկենք վտանգված կովկասյան ընձառյուծին» քարոզարշավի մաս` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իջևանած անձանց խնդրվեց յուրաքանչյուր անցկացված գիշերվա դիմաց կամավոր վիրատվություն կատարել 1 ԱՄՆ դոլարի չափով:

Քարոզարշավից ստացված արդյունքները տրամադրվեցին` «հակաորսոգողության խմբին», որը ուսումնասիրում է Հարավային Հայաստանում ընձառյուծի բնակատեղիները: Սրա մեջ ներառված էր պարեկային մեքենաների համար վառելիքի գնում, հեռադիտակներ, հսկողների համար համազգեստ, հեռահաղորդակցության միջոցներ և այլ պարագաներ որսագողության դեմ պայքարելու համար:

Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica) Կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: Ըստ WWF-ի նախնական տվյալների Փոքր Կովկասում և Թալիշի լեռներում մնացել է ընդամենը 20 ընձառյուծ: Իսկ Հայաստանում հավատացած ենք, որ կան մոտ 5-8 ընձառյուծ:






Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, հասարակայնության հետ կապերի բաժին
WWF հայաստանյան գրասենյակ,
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am


Կովկասյան ընձառյուծ
© Levan Pataraia Enlarge
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում տեղադրված «պանդա» նվիրատվության արկղը
© WWF Հայաստան Enlarge
WWF հայաստանյան մասնաճյուղը և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը նախառնեցին ընձառյուծի պահպանության քարոզարշավ. (ձախ կողմում նստած է WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, մեջտեղում` WWF հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը, իսկ ձախ կողմում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի տնօրեն Ալեքս Նուրոքը)
© WWF Հայաստան Enlarge