Կամավորները օգնում են մաքրել Հայաստանի բնության տեսարժան վայրերը | WWF

Կամավորները օգնում են մաքրել Հայաստանի բնության տեսարժան վայրերը



Posted on 01 September 2007
WWF հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» անդամները և տեղի դպրոցականները միասին կատարեցին մաքրման աշխատանքներ Սատանի կամուրջի ժայռային տարածքի և բուժիչ տաք ջրերի շրջակայքում
© WWF Հայաստան

Որպես «դեպի Հայաստան երիտասարդների ճամփորդություն» քարոզարշավի մաս` ուսանողների մի խումբ երեք օր անցկացրեց Հայաստանի բնության որոշ նշանակալի հատվածները մաքրելու համար:

«Հայկական բարեգործական ընդհանուր միության» կողմից հովանավորված 20 կամավորականներ WWF հայաստանյան գրասենյակի և տեղի դպրոցականների հետ միասին մաքրեցին Տաթևի վանական համալիրի, Սատանի կամուրջի ժայռային տարածքի և բուժիչ տաք ջրերի շրջակայքի աղբը և բեկորները, որոնք մեր երկրի ամենահաճախ այցելվող բացօթյա վայրերից են:

«Այս ծրագրիը առաջարկում է ծանոթնալ Հայաստանի շրջակա միջավայրին, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում ներգրավվել մաքրման քարոզարշավին», -ասաց WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: «Գեղատեսիլ բնության և մշակութային վայրերից աղբի հավաքման նպատակով տարվող խմբի ջանքերը բերում են բնության վրա մեր ունեցած ազդեցության դերի իրազեկության բարձրացմանը և մեր դերի գիտակցությանը Հայաստանի էկոլոգիայի վրա թողած հետքերի նվազեցման գործում»:

Զբոսաշրջիկների աճող թվի պատճառով այդ վայրերը և դրանց շրջպատող տարածքները ավելի ու ավելի են պատվում աղբով:

Որպես մաքրման քարոզարշավի մաս` WWF հայաստանյան գրասենյակը աշխատում է տեղական իշխանությունների հետ` տեղադրելով աղբամաններ և ստեղծելով համապատասխան բացօթյա ժամանցի վայրեր, ինչպես նաև ավելի շատ տեղեկություն է տրամադրում տարածքի պատմական և մշակութային արժեքների մասին:

«Այս ամբողջ աղբը, որը մարդկային և տնտեսական գործունեության հետևանք է, բերում է Հայաստանի բացառիկ գեղեցկության վախճանին», - ավելացրեց WWF հայաստանյան գրասենյակի տնօրենը:

«Հայկական բարեգործական ընդհանուր միության» և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ստեղծված այս նախաձեռնությունը  հիմք հանդիսացավ երիտասարդների շրջանում շրջակա միջավայրի պահպանման կանոնների սերմանման համար:
 





Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, հասարակայնության հետ կապերի բաժին,
WWF հայաստանյան գրասենյակ,
Հեռ.`(+374 10) 58 89 83, կամ` 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am





WWF հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» անդամները և տեղի դպրոցականները միասին կատարեցին մաքրման աշխատանքներ Սատանի կամուրջի ժայռային տարածքի և բուժիչ տաք ջրերի շրջակայքում
© WWF Հայաստան Enlarge
«Սատանի կամուրջ»-ի ժայռային տարածք և բուժիչ տաք ջրերը
© WWF Հայաստան Enlarge
«Շիկահողի» պետական արգելոց
© WWF Հայաստան / Կ. Մանվելյան Enlarge