Պահպանենք Հայաստանի բնության հուշարձանները | WWF

Պահպանենք Հայաստանի բնության հուշարձանները



Posted on 04 October 2007
Ասիական կամ կովկասյան ընձառյուծ (Panthera pardus ciscaucasica), նկարված է թաքնված ֆոտոխցիկի միջողով 2007թ.ին Հայաստանում
© WWF Հայաստան / Ա. Մալխասյան / Ի. Խորոզյան / Մ. Բոյաջյան
 Կովկասյան էկոտարածաշրջանում` այդ թվում նաև Հայաստանում, ավելի քան 15 տարի իր բնապահպանական աշխատանքները իրականացնելով` WWF հայաստանյան նոր գրասենյակը կաշխատի տեղական գործըներների և համայնքների հետ` մեր երկրի յուրօրինակ շրջակա միջավայրը պաշտպանելու համար:

«Աշխատել Հայաստանը առողջ և գեղեցիկ պահելու առաքելությամբ», - ասաց WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Մեր երկիրը իր ամբողջ բնական հարստությամբ արժանի է պահպանության: Սա յուրաքանչյուր հայի պարտքն է` տեղյակ լինելու երկրում շրջակա միջավայրի վերաբերյալ գոյություն ունեցող խնդիրներին ապագա սերունդների համար այն ավելի լավ պահպանելու նպատակով»:

Չնայած Հայաստանը զբաղեցնում է Կովկասյան տարածաշրջանի ընդամենը 6,7% -ը, որը հյուսիսից սահմանակից է Ռուսաստանին, հարավ-արևմուտքից` Թուրքիային, արևմուտքից` Սև ծովին, արևելքից` Կասպից ծովին և հարավից` Իրանին և ներառում է Կովկասյան լեռները, երկիրը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով, ինչպես նաև լեռնայինից անապատայինի հասնող լանդշաֆտներով:

Այն նաև հանդիսանում է բնակատեղի վտանգված կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի, ինչպես նաև բազմատեսակ բույսերի և կենդանիների համար: Համաձայն WWF հայաստանյան գրասենյակի` համարյա 20 ընձառյուծ են ապրում Փոքր Կովկասում և Թալիշի սարերում, որից միայն 5-8-ը` Հայաստանում:

Ներկայումս իրականացնելով 20 բնապահպանական ծրագրեր` WWF-ը Հայաստանում իր ուշադրությունը կենտրոնացնում է վտանգված կենդանական տեսակների պահպանության, ինչպես նաև կայուն զարգացման հիմնախնդիրների վրա: Երկրի հարավում իր` «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» ծրագիրի միջոցով WWF հայաստանյան գրասենյակը աշխատում է տեղական համայնքների հետ` գտնելու տնտեսության համար այլընտրանքային ձևեր, որոնք կկարողանան բարելավել ապրուստի միջոցները` առանց բնական ռեսուրսներին վնաս հասցնելու, ինչպես նաև զարգացնելու էկոտուրիզմը:

«Ինչպես ցույց է տալիս տնտեսական զարգացման ճանապարհին գտնվող շատ երկրների փորձը, Հայաստանի բնական ռեսուրսների մեծ հարստությանը նույնպես վնաս են հասցնում այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են անօրինական ծառահատումները, որսագողությունը, հանքարդյունաբերությունը և անկայուն զարգացումը»,- ասաց WWF Եվրոպայի Միջազգային տնօրեն Ջեորջ Շվեդը, որը ներկա էր WWF հայաստանյան գրասենյակի բացման արարողությանը:

«WWF-ն ջանում է հավասարակշռություն պահպանել տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի առաջխաղացման միջև` երկու առաքելություններ, որոնք կարող են համընթաց շատ լավ զարգանալ»:

Պաշտնական բացման արարողության ընթացքում, որին ներկա էին կառավարական պաշտոնյաներ, միջազգային, հասարակական կազմակերպությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչներ, WWF հայաստանյան գրասենյակը ստորագրեց մի հուշագիր «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստանի հետ: Որպես «Կանաչ Հայաստան» համաձայնության մաս` երկու ինստիտուտները կաշխատեն միասին երկրում բնապահպանության բարելավման նպատակով:

Արարողության ընթացքում WWF հայաստանյան գրասենյակը ձեռք բերեց նաև մի քանի կորպորատիվ գործընկերներ` ի դեմս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և «Էյ Դի սքրին էյ դի» գործակալության` շնորհիվ նրանց գործադրած ջանքերի` երկրում բնության պաշտպանության աջակցության գործում: Մրցանակներ շնորհվեցին մի քանի հայ լրագրողների` տպագիր մամուլում շրջակա միջավայրի վարաբերյալ մրցույթի շրջանակներում:





Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Արթուր Խոյեցյան, հասարակայնության հետ կապերի բաժին,
WWF հայաստանյան գրասենյակ,
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am



Ասիական կամ կովկասյան ընձառյուծ (Panthera pardus ciscaucasica), նկարված է թաքնված ֆոտոխցիկի միջողով 2007թ.ին Հայաստանում
© WWF Հայաստան / Ա. Մալխասյան / Ի. Խորոզյան / Մ. Բոյաջյան Enlarge
WWF հայաստանյան գրասենյակի բացման արարողություն. (աջ կողմում նստած է WWF Եվրոպայի Միջազգային տնօրեն Ջեորջ Շվեդը, իսկ ձակ կողմում` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը)
© WWF Հայաստան Enlarge
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը Հայաստանում WWF գրասենյակի բացման արարողության ընթացքում
© WWF Հայաստան Enlarge