Իսկ հաղթողներն են… | WWF

Իսկ հաղթողներն են…



Posted on 04 October 2007
WWF հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված մրցույթի հաղթող լրագրողներից մեկը
© WWF Հայաստան
 WWF հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված շրջակա միջավայրը լուսաբանող լրագրողների առաջին մրցույթի հաղթողների անունները հրատարակվեցին հատուկ պրոֆեսիոնալ լրագրողներից ընտրված ժյուրիի կողմից:

Հաղթողներն էին`

Հեռուստատեսության ասպարեզ.

Աննա Վարդանյան, «Հ1, Հայաստանի Հանրային հեռուստատեսություն»
Գոհար Ոսկանյան, «Անկյուն +3 TV»

Տպագիր մամուլ.
Էդիկ Բաղդասարյան, «Հետք Online»
Լուսինե Բուդաղյան, «Առավոտ»
Ռուբեն Գրձելյան, «Գոլոս Արմենիի»
Պապ Հայրապետյան, «Սևան»
Գալուստ Նանյան, «Հայաստանի Հանրապետություն»

Աշխատելով` « Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերը» թեմայի շուրջ, լրագրողներին խնդրել էին կենտրոնացնել իրենց ուշադրությունը Հայաստանի կենսաբազմազանության վրա ազդող հիմնական սպառնալիքներին, ինչպիսիք են անօրինական ծառահատումները, որսագողությունը, մեծ չափերի հասնող ձկնորսությունը, անկայուն զարգացումը և գետերի աղտոտումը:

«Այս սպառնալիքները հանգեցնում են կենդանական աշխարհի բնակիչների դեգրադացիային, տեսակների քանակի նվազեցմանը և էկոլոգիական գործընթացների խաթարմանը: Սրանք բոլորը միասին նպաստում են տարածաշրջանի և երկրի կենսաբազմազանության ամբողջական կորստին»,- իր խոսքում հավելեց WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Այս մրցույթը և ստացվող պատմությունները կարևոր նշանակություն ունեն երկրում գոյություն ունեցող որոշ ճնշող խնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացման համար»:

Ներկայումս իրականացնելով 20 պահպանողական ծրագրեր` WWF-ը Հայաստանում իր ուշադրությունը կենտրոնացնում է կենդանատեսակների պահպանության, ինչպես նաև կայուն զարգացման հիմնախնդիրների վրա: Երկրի հարավում իր` «Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագիր»-ի միջոցով WWF հայաստանյան մասնաճյուղը աշխատում է տեղական համայնքների հետ` գտնելու տնտեսության համար այլընտրանքային ձևեր, որոնց միջոցով հնարավոր կլինի բարելավել ապրուստի միջոցները` առանց ոչնչացնելու բնական ռեսուրսները, ինչպես նաև նպաստելու կայուն զբոսաշրջության զարգացմանը:






Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, հասարակայնության հետ կապերի բաժին,
WWF հայաստանյան գրասենյակ,
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am


WWF հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված մրցույթի հաղթող լրագրողներից մեկը
© WWF Հայաստան Enlarge