WWF հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է «Էյչ-Էս-ԲԻ-ՍԻ» բանկ Հայաստան-ի հետ | WWF

WWF հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է «Էյչ-Էս-ԲԻ-ՍԻ» բանկ Հայաստան-ի հետ



Posted on 21 October 2007
WWF-ը, «Էյչ-Էս-Բի-Սի» բանկը և Տաթևի գյուղապետը կտրում են կարմիր ժապավենը որպես ծրագրի բացում
© WWF Հայաստան
 WWF հայաստանյան գրասենյակը և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստանը շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով ստեղծեցին մի նոր համագործակցություն:

Որպես «Կանաչ Հայաստան» համաձայնագրի մաս` երկու ինստիտուտները միասին կհամագործակցեն երկրում կենսաբազմազանության պաշտպանության բարելավման շուրջ` հատուկ ուշադրություն դարձնելով աղտոտման հիմնախնդիրներին և հասարակության իրազեկության բարձրացման քարոզարշավներին:

Որպես օրինակ` երկրի հարավային մասում «Էյչ-Էս-Բի-Սի» բանկը աջակցություն ցուցաբերեց այցելուների ծրագրի` Սատանի կամուրջի և դրա շրջակայքի տաք, բուժիչ աղբյուրների տարածքում կայուն տուրիզմի զարգացմանը, որոնք համարվում են երկրի ամենատեսարժան վայրերից մեկը:

Այդ շաբաթվա հանգստյան օրերի ընթացքում WWF հայաստանյան գրասենյակի և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ-Հայաստանի մոտ 60 աշխատակիցներ միացյալ ուժերով մաքրեցին Սատանի կամուրջի շրջակայքը:
Մաքրման աշխատանքներից հետո WWF հայաստանյան գրասենյակի, «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի և հարևան Տաթև համայնքի պաշտոնյաները միասին կատարեցին այցելուների կենտրոնի զարգացման ծրագրի պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությունը: Որպես ծրագրի մաս` տեղական համայնքից ընտրվել էին երկու էքսկուրսավարներ, որոնք վերապատրաստում պետք է անցնեին WWF հայաստանյան գրասենյակի կողմից` նշված տարածքում խնամք տանելու շուրջ:

«Քանի-որ զբոսաշրջությունը շարունակվում է մնալ տեղական տնտեսության առաջ մղող ուժը` անհրաժեշտության կարիք կա պահպանել մեր ազգային հարստությունը և լանդշաֆտները` շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկութան բարձրացման միջոցով»,-իր խոսքում նշեց WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Պակասեցնելով աղբի քանակը, որը հավաքվում է մեր բնության գեղատեսիլ վայրերում, առաջին քայլերից մեկն է պահպանելու շրջակա միջավայրը:

Որպես համաձայնագրի մաս` «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստանը նաև մասնակցեց WWF հայաստանյան մասնաճյուղի մասին պատմող գովազդային տեսահոլովակի ստեղծման համաֆինանսավորմանը. «Պահպանենք Հայաստանը առողջ և գեղեցիկ մարդկանց և բնության համար», որը հեռարձակվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:

WWF-ը և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկը` աշխարհի ամենամեծ բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկը, գլոբալ առումով համագործակցում են «HSBC կլիմայի գործընկերներ», «Միասին երկրագնդի ժամանակի հետ», «Կլիմայի խմբեր և Սմիթսոնյան արևադարձային հետազոտությունների ինստիտուտ» ծրագրերի շրջանակներում: Սա հնգամյան գլոբալ համագործակցություն է, որը նպատկաուղղված է կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացմանը աշխարհում և դրա քաղցրահամ ջրերի վրա:




Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար,
WWF հայաստանյան մասնաճյուղ
էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am
WWF-ը, «Էյչ-Էս-Բի-Սի» բանկը և Տաթևի գյուղապետը կտրում են կարմիր ժապավենը որպես ծրագրի բացում
© WWF Հայաստան Enlarge
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրենը ստանում է բանկային հաշիվ ծրագրի համար
© WWF Հայաստան Enlarge
WWF-ի և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի աշխատակիցները «Սատանի կամուրջ» բնական հուշարձանի շրջակայքում
© WWF Հայաստան Enlarge