«Հայաստանի գյուղական համայնքների զարգացումը և շրջակա միջավայրը» թեմայով գիտաժողով | WWF

«Հայաստանի գյուղական համայնքների զարգացումը և շրջակա միջավայրը» թեմայով գիտաժողով



Posted on 10 December 2007
Շվեյցարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Զոհրաբ Մնացականյանը ողջունում է գիտաժողովի մասնակիցներին
© WWF Հայաստան
 WWF հայաստանյան գրասենյակը առաջին անգամ հյուրընկալվել էր Ժնևի միջոցառմանը (Շվեյցարիա)` քննարկելու բնապահպանական հիմնախնդիրներ, որոնք կապված էին Հայաստանում գյուղական համայնքների զարգացման հետ:

Ժնևը աչքի է ընկնում բացառիկ ակտիվ և ներգրավվող հայաստանյան սփյուռքով, որոնցից շատ անհատներ և խմբեր արդեն ներգրավված են Հայաստանի զարգացման ծրագրերում:

2007թ.-ի նոյեմբերի 29-ի երեկոյան տեղի ունեցած միջոցառումը «Զարգացման ուսմունքների ավարտական ինստիտուտում» բացվեց Շվեյցարիայում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Զոհրաբ Մնացականյանի ողջույնի խոսքով: Լրագրող և քաղաքագետ Վիգեն Չետերյանը ներկայացրեց համառոտ զեկույց Հայաստանի ընթացիկ դրության վերաբերյալ, որում նշվում էր , որ տնտեսական զարգացումը հակում ունի անտեսելու սոցիալական հավասարությունը ու բնապահպանական սահմանաչափերը:

Նոր սահմանափակված զարգացման ռազմավարություններ առաջարկվեցին Անահիդ Բանդոլֆի (KASA) կազմակերպության կողմից արդյունաբերական բնապահպանության ոլորտում:

Որպես էկոտուրիզմի հնարավորության կոնկրետ օրինակներ բերվեցին WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից երկու առանցքային ծրագրեր` «ազգային պարկերի զարգացում»-ն ու «Հայաստանում կանաչ կետերի հիմնում»-ը:

Արդարացի առևտրի ներկայացմանը հետևեց վերջնական մեկնաբանություններ Քերին Բեքմանի կողմից և սեղմ քննարկումներ:


Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
հայաստանյան մասնաճյուղ,
էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am

Մերլին Սահակյան, սփյուռքի հետ կապերի պատասխանատու
էլ.հասցե` marlynemail@mac.com
Շվեյցարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Զոհրաբ Մնացականյանը ողջունում է գիտաժողովի մասնակիցներին
© WWF Հայաստան Enlarge
Ժնևի «Զարգացման ուսմունքների ավարտական ինստիտուտում» տեղի ունեցած միջոցառման մասնակիցները
© WWF Հայաստան Enlarge