«Արփի լիճ» ազգային պարկ` հանուն Հայաստանի հյուսիսային Շիրակ տարածաշրջանի բնության և մարդկանց բարեկեցության | WWF

«Արփի լիճ» ազգային պարկ` հանուն Հայաստանի հյուսիսային Շիրակ տարածաշրջանի բնության և մարդկանց բարեկեցության



Posted on 29 January 2008
Ծրագրի մեկնարկման միջոցառումը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում
© WWF Հայաստան
 Ծրագրի նպատակն է պահպանել Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանագծին հարող Ջավախեթի-Շիրակ սարահարթի յուրօրինակ կենսաբազմազանությունը, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով կայուն գյուղական համայնքների զարգացմանը Հյուսիսային Շիրակի տարածաշրջանում «Արփի լիճ» ազգային պարկի հիմնման և 15 գյուղերում տարածքային աջակցման ծրագրի իրականացմամբ:

Ծրագիրը կբացահայտի տարածաշրջանում նոր զարգացման հնարավորություններ` կապված ամառային և ձմեռային զբոսաշրջության, այլընտրանքային էներգիայի արտադրության և կլիմայի փոփոխության հետ, ինչպես նաև կտեղեկացնի, թե ինչպես առավել ավանդական հողագործությունը կարող է ընկալվել ապագայի դինամիկ հեռանկարում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2,200,000 Եվրո: Ծրագրի շնորհիվ այդ տարածքը նաև միջազգային ուշադրության կարժանանա:

Տեղական և տարածաշրջանային օրակարգային աշխատանքների հետ հաջորդականությունը ապահովելու համար Շիրակի տարածաշրջանի կենտրոն` Գյումրի քաղաքում հիմնվել է ծրագիր իրականացման գրասենյակ:

Ծրագրի առաջարկը մշակվել է WWF գերմանական, WWF հայաստանյան մասնաճյուղերի և WWF կովասյան գրասենյակի կողմից: 2007թ.-ի սեպտեմբերին KFW-ն և ՀՀ Բնապահպանության նախարարությունը WWF հայաստանյան գրասենյակին հանձնեցին ծրագրի իրագործման պատասխանատվությունը նախարարության հետ համագործակցության պայմաններով: Տարածքային խորհրդատվական խումբը` բաղկացած 4 նախարարություններից, Շիրակի տարածաշրջանի ավելի քան 15 համայնքների և այլ ազգային և միջազգային շահառուների ներկայացուցիչներից, հանդես է գալիս որպես ուղղորդող մարմին նոր ազգային պարկի և տարածքային զարգացման աջակցման պլանավորման և իրագործման հարցերում:

Հայաստանի Ջավախեթի-Շիրակ սարահարթը կազմում է ընդարձակ, բարձր հրաբխային ծագմամբ սարահարթի մի մասը` լեռնային զառիվայրերով, ենթալպյան կանաչ տարածքներով, ինչպես նաև լճերով և խոնավ տարածքներով:

Կովկասում իր յուրահատուկության շնորհիվ սարահարթը ընտրվել է որպես առաջնային պահպանման տարածք` «Ջավախեթի-Շիրակ» «Կովկասի էկոտարածաշրջման պահպանման ծրագրի» շրջանակներում: Վերջինս նախաձեռնվել է 2006թ.-ի մարտին նախարարների կոնֆերանսում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Գերմանիայի կառավարություների ներկայացուցիցների մասնակցությամբ:

Ջավախեթի-Շիրակ էկոհամակարգը ճանաչված է որպես գլոբալ կարևորություն ունեցող տարածք թռչունների, սողունների և բույսերի համար: Դրանցից ոմանք համարվում են վտանգված և տեղ են գտել Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր գրքում:

Այս յուրահատուկ էկոհամակարգի պահպանումը կոչ է անում համակարգված մոտեցման` ի շահ բնության պահպանության և ազգային սահմաններից վեր կառավարման, որը կուղեկցվի տեղական բնակչության կայուն զարգացման միջոցառումներով:

WWF հայաստանյան մասնաճյուղին առաջարկվել է նաև իրագործել նույնատիպ ծրագիր Ջավախեթի-Շիրակ շրջանի վրացական կողմում, որը տալիս է կարևոր հնարավորություններ միաձուլման, տեղեկացվածության և համագործակցության համար սահմանակից վայրերում:

Անդրսահմանային համգործակցության խորհուրդը` երկու երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ, կստանձնի համագործակցությունը հեշտացնելու խնդիրը` «Անդրսահմանային համատեղ քարտուղարություն Հարավային Կովկասի համար» կազմակերպության աջակցությամբ, որն ունի գրասենյակներ բոլոր երեք երկրներում` ներառյալ Հայաստանում:




Մանրամասն տեղեկությունների համար դիմել
`
Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար,
WWF հայաստանյան մասնաճյուղ,
էլ,հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am

Ծրագրի մեկնարկման միջոցառումը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում
© WWF Հայաստան Enlarge
«Արփի լիճ» ազգային պարկ
© WWF Հայաստան Enlarge