Հայաստանի պահպանվող տարածքները 50 տարեկան են | WWF

Հայաստանի պահպանվող տարածքները 50 տարեկան են



Posted on 24 September 2008
«Խոսրովի անտառ» պետական արգելոց
© WWF Հայաստան / Ա. Մալխասյան
  Հայաստանի պահպանվող տարածքները (ՊՏ) արդեն կեսդարյա պատմություն ունեն: Երկու արգելոցների և մեկ ազգային պարկի հիմնման հիսուներրորդ տարեդարձի նշումը ուղեկցվել է Հայաստանի պետական արգելոց` «Խոսրովի անտառ»-ի առաջին և միակ այցելուների կենտրոնի պաշտոնական հանդիսավոր բացմամբ:
«Շիկահողը» և «Խոսրովի անտառը» ձեռք են բերել պետական արգելոցի կարգավիճակ դեռևս 1985թ.-ին Սովետական հայաստանի Մինիստրների խորհրդի որոշմամբ, մինչդեռ «Դիլիջան ազգային պարկ»-ը հիմնվել է 2002թ.-ին ներկայիս Հայաստանում պետական արգելոցի կարգավիճակով նույն անվամբ, որն էլ իր հերթին հիմնվել էր 1985թ.-ին նախկի Դիլիջան և Կույբիշև անտառային ձեռնարկություններ կարգավիճակով:

Հիսուն տարի անց Հայաստանի Բնապահպանության նախարարությունը WWF հայաստանյան գրասենյակի և WWF նորվեգիական մասնաճյուղի հետ համատեղ տոնեցին «Խոսրով» և «Շիկահող» պետական արգելոցների և «Դիլիջան ազգային պարկի» ստեղծման հիսուներրորդ տարեդարձը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Նորվեգիայի պետական քարտուղար տիկին Հեյդի Սորենսենը բացեցին պաշտոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Գրեթե 200 հյուրեր տարբեր նախարարություններից, դեսպանատներից, միջազգային կազմակերպություններից և դոնորներից մասնակցություն ունեցան Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների հիսուներրորդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը:

«Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցած պաշտոնական բացման արարողությունից հետո Նորվեգիայի պատվիրակությունը պետական քարտուղար տիկին Հեյդի Սորենսոնի ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, WWF հայաստանյան և WWF նորվեգիական գրասենյակիների աշխատակիցների ուղեկցությամբ մեկնեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որտեղ տեղի ունեցավ այցելուների կենտրոնի պաշտոնական հանդիսավոր բացումը: Վերջինս ընկած էր «Կենսաբազմազանության պահպանության և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում: Այս նախագիծը համատեղ իրականացվում է WWF հայաստանյան և WWF նորվեգիական մասնաճյուղերի կողմից և կիրականացվի 3-5 տարիների ընթացքում` Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Այցելուների կենտրոնի այս մոդելը, որը կառուցվեց «Խոսրովի անտառ» արգելոցում, իր տեսակի մեջ առաջինն էր մեր երկրում և հաջողությամբ կկառուցվի Շիկահող արգելոցում ծրագրի հաջորդ փուլում «Պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենք»-ի համաձայն, ըստ որի Հայաստանը պետք է թույլ տա սահմանափակ տուրիստական շրջագայություններ:

Ինչպես իր խոսքում նշեց WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը այցելուների կենտրոնի հանդիսավոր բացման արարողության ժամանակ` «Այս փորձնական ծրագիրը կխթանի էկոտուրիզմի զարգացումը և կօգնի պահպանվող տարածքներին հաղթահարել նշանակալի ֆինանսական դժվարությունները և կստեղծի այլընտրանքային ապրուստի միջոցներ արգելոցի շուրջը տեղակայված համայնքների համար»:

Պաշտոնական ժապավենի կտրումը վստահվել էր ՀՀ Բնապահպանության նախարարին և Նորվեգիայի պետական քարտուղարին, որին հետևեցին նախարարության կողմից Նորվեգիայի պատվիրակության և այլ հյուրերի ընդունելության կազմակերպումը արգելոցում: Հաջորդ օրը Նորվեգիայի պատվիրակությունը և մյուս հյուրերը WWF հայաստանյան գրասենյակի անձնակազմի ուղեկցությամբ հնարավորություն ունեցան նաև արշավի գնալ Խոսրովի արգելոցում և տեսնել որոշ պատմամշակութային արժեքներ, ինչպիսիք էին Կաքավաբերդի ամրոցը, Հավուց Թառ վանքը, ինչպես նաև միակ հեթանոսական Գառնու տաճարը, որը պահպանվել է մեր օրերի քրիստոնեական հայաստանում:

Ինչպես տնտեսական զարգացման ճանապարհին գտնվող շատ երկրների պարագայում է պատահում Հայաստանի բնական ռեսուրսների վիթխարի հարստությունը հաճախ ենթարկվել է ճնշման` սոցիալ-տնտեսական, կամ քաղաքական շահադրդումներից ելնելով. Անօրինական անտառհատում, հանքարդյունաբերությունը, ձկնորսության և արոտավայրերի գերչարաշահումը, ինչպես նաև շինարարական հատվածի չպլանավորված զարգացումը միասնաբար ունեցել են անվերականգնելի ազդեցություն տեղական կենսաբազմազանության և լանդշաֆտային գեղեցկության վրա: WWF հայաստանյան գրասենյակը փորձում է համադրել տնտեսական զարգացումը բնապահպանության խրախուսման հետ զուգընթաց: Այս տեսանկյունից ծրագրի առաջին փուլը 350,000 € արժողությամբ իրականացվել է WWF հայաստանյան և WWF նորվեգիական մասնաճյուղերի հետ համատեղ և ուղղված է պետական արգելոցում հզորությունների ստեղծման և ենթակառուցվածքների զարգացմանը:

Ծրագիրը կարևոր դեր ունի պահպանվող տարածքների ընդլայնման և Հայաստանում բնապահպանության կառավարման ուժեղացման գործում` ի շահ այս տարածաշրջանի հարուստ կենսաբազմազանության պահպանությանը:



Առավել տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար.
WWF հայաստանյան մասնաճյուղ, 
էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am


«Խոսրովի անտառ» պետական արգելոց
© WWF Հայաստան / Ա. Մալխասյան Enlarge
Նորակառույց այցելուների կենտրոնը
© WWF Հայաստան Enlarge
Նորվեգիայի պատվիրակության պետական քարտուղար տիկին Հեյդի Սորենսոնը և ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կատարում են կենտրոնի բացման արարողությունը
© WWF Հայաստան Enlarge
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը իր ողջույնի խոսքն է ասում այցելուների կենտրոնի բացման կապակցությամբ
© WWF Հայաստան Enlarge