WWF հայաստանյան մասնաճյուղի և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի համագործակցությունը | WWF

WWF հայաստանյան մասնաճյուղի և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի համագործակցությունը



Posted on 03 October 2008
WWF հայաստանյան գրասենյակի համագործակցության առաջարկի պաշտոնական հայտարարությունը բիզնես հատվածին
© WWF Հայաստան
 2008թ.-ի հոկտեմբերին Երևանում WWF հայաստանյան գրասենյակը և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, որպես ավանդույթ դարձած համագործակցության մաս, կյանքի կոչեցին մեկ այլ`«Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» քարորզարշավը` օգնելու երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ենթակառուցվածքների զարգացմանը:

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հոկտեմբեր ամսվա ընթացքում իջևանած հյուրերին կոչ էր արվում հյուրանոցում իրենց յուրաքանչյուր անցկացված օրվա համար նվիրատվություն անել 1 ԱՄՆ դոլարի չափով: Քարորզարշավը շարունակական լինելու նպատակն է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ուժեղացումը, հատկապես տեխնիկական աջակցության, անձնակազմի ուսուցման, էկոտուրիզմի զարգացման, վտանգի տակ գնտվող տեսակների պաշտպանության և տեղական բնակչության համար ապրուստի այլընտրատքային միջոցների տրամադրման միջոցով:

Հայաստանում գոյություն ունեն 3 պետական արգելոցներ (Խոսրովի անտառ, Շիկահող և էրեբունի), 2 ազգային պարկեր (Սևան, Դիլիջան) և 25 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են ավելի քան 308,000 հա (ներառյալ բնության հուշարձանների տարածքները) կամ մոտավորապես պետության տարածքի 10%-ը:
WWF հայաստանյան գրասենյակը աջակցություն է ցուցաբերում ինստիտուցիոնալ ուժեղացման համար և տրամադրում տեխնիկական աջակցություն Հայաստանի պահպանվող տարածքներին: WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ՀՀ կառավարությանը նոր պահպանվող տարածքներ ստեղծելու և արդեն ստեղծված պահպանվող տարածքները զարգացնելու գործում` արգելոցներին, ազգային պարկերին և արգելավայրերին տեղեկատվության տրամադրման, հզորությունների զարգացման, տեխնիկական և այլ աջակցության տրամադրման շնորհիվ:

Ծրագիրը կյանքի կոչվեց WWF-ի և «Մարիոթ Արմենիայի» միացյալ մամլո ասուլիսի միջոցով, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին: Դրան հաջորդեց մի շարք դրամահավաքի միջոցառումներ հոկտեմբեր ամսվա ընթացքում նույն հյուրանոցում: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահը հարմարավետ վայր հանդիսացավ Հայաստանի կենսաբազմազանության և պահպանվող տարածքների վերաբերյալ նկարների տոնավաճառի և ցուցահանդեսի համար: Հյուրանոցի «Վիեննա» սրճարանը կազմակերպեց երկու «պանդայի երեկոներ», որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ֆիլմ դիտելու Հայաստանի արգելոցների և ազգային պարկերի վերաբերյալ:

WWF հայաստանյան գրասենյակը իր աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու և ապագա սերունդներին առողջ և գեղեցիկ Հայաստան թողնելու համար կարիք ունի գործարար աշխարհի, արդյունաբերության, ԶԼՄ-ների, դոնորների և հասարակության կողմից լայնածավալ աջակցության: Բիզնեսը, առևտուրը և արդյունաբերությունը կարևոր դեր են խաղում Հայաստանի բնության ժառանգության պաշտպանության գործում: Առաջնորդվելով «Այն, ինչ լավ է մեր մոլորակի համար, լավ է նաև բիզնեսի համար» սկզբունքով` WWF հայաստանյան գրասենյակը պաշտոնական հայտարարություն արեց հետաքրքրված բիզնես սեկտորի համար, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու «Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» ազգային լայնամասշտաբ ծրագրին:

Այս ծրագրի նպատակն է ավելի լավ համակարգել աշխատանքները և ուղղել ջանքերը հատկապես Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի բարելավմանը: Ծրագրերը բացառիկորեն կֆինանսավորվեն բիզնես սեկտորի կողմից: WWF հայաստանյան գրասենյակը իր գործունեությունը կծավալի որպես համակարգող մարմին` պահպանվող տարածքներին վերաբերվող բոլոր պահպանողական աշխատանքները ինտեգրացնելով իր հովանու ներքո: WWF հայաստանյան գրասենյակը կարող է առաջարկել անհատական համագործակցային ծրագիր` յուրաքանչյուր ընկերության և կազմակերպության պահանջներին համապատասխան` հաղորդակցության և առևտրային շահերի ընդարձակ շարքով:


Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար.
WWF հայաստանյան գրասենյակ
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am
WWF հայաստանյան գրասենյակի համագործակցության առաջարկի պաշտոնական հայտարարությունը բիզնես հատվածին
© WWF Հայաստան Enlarge
WWF հայաստանյան մասնաճյուղի կամավորները հյուրանոցի նախասրահում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում
© WWF Հայաստան Enlarge
հյուրանոցում իջևանած հյուրերը նվիրատվություն կատարեցին` աջակցելու Հայաստանի արգելոցների և ազգային պարկերի պահպանությանը
© WWF Հայաստան Enlarge