Բնության հետ ներդաշնակ | WWF

Բնության հետ ներդաշնակ



Posted on 21 November 2008
Թողնենք մեր երեխաներին կենդանի մոլորակ...
© WWF Հայաստան
 Այս տեսաերիզը 160 անգամ  հեռարձակվեց Հայաստանի երկու հայտնի հեռուստաալիքներով «հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» մեկամսյա քարորզարշավի ընթացքում, որն անցկացվեց «Արմենիա Մարիոթ» հյուրանցում:

Դրա նպատակն է նպաստել լայնամասշտաբ տարածման և հասարակության իրազեկության բարձրացմանը Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների կարևորության վերաբերյալ:

Արգելոցները և ազգային պարկերը ստեղծվել են նպաստելու բնության պաշտպանությանը, կենսաբանական բազմազանության պահպանությանը և դրանց բնական վերարտադրությանը, կենսառեսուրսների գիտակցված կայուն օգտագործմանը, որոնք գլխավոր նախադրյալներն են Հայաստանի կայուն զարգացման համար: Դրանք օգնում են պահպանել տեսակները, լանդշաֆտը և ջրային ռեսուրսները, ապրուստի միջոցներ են տրամադրում տեղական բնակչության համար, խթանում են զբոսաշրջության զարգացմանը և վերարտադրողական հնարավորություններին:

Հայաստանի պահպանվող տարածքներին սպառնացող վտանգներն են որսագողությունը, կենդանական աշխարհի ապօրինի առևտուրը, անօրինական ծառահատումը հանքարդյունաբերությունը և ենթակառուցվածքների զարգացումը:

Այդ վտանգների պատճառ են հանդիսանում աղքատ կառավարությունը, անհամապատասխան քաղաքականությունը և օրենսդրությունը, ապրուստի միջոցների այլընտրանքային ձևերի բացակայությունը, ֆինանսական ռեսուրսների անբավարարությունը, հասարակության իրազեկության ցածր մակարդակը:

Դրանց լուծումներն են պահպանվող տարածքների համար կայուն ֆինանսավորումը, մարդկային և կենդանական աշխարհի հակասությունների որոշումը, տեղական բնակչության համար ապրուստի այլընտրանքային միջոցների տրամադրումը, հատուկ պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման գործում տեղական բնակչության ներգրավումը, հատուկ պահպանվող տարածքների եկամուտների և ծախսերի հավասար և արդար բաշխումը:



Առավել տեղեկությունների համար դիմել` 

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
WWF հայաստանյան գրասենյակ
հեռ.` (+374 10) 58 89 83,  54 61 56 (ներքինը` 14)
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am
Թողնենք մեր երեխաներին կենդանի մոլորակ...
© WWF Հայաստան Enlarge