Հայաստանի ներդրումը «Մոլորակի ժամ 2009»-ի կլիմայի փոփոխության դեմ միջազգային նախաձեռնությունում | WWF

Հայաստանի ներդրումը «Մոլորակի ժամ 2009»-ի կլիմայի փոփոխության դեմ միջազգային նախաձեռնությունում



Posted on 31 March 2009
Մոլորակի ժամ 2009
© WWF
 «Մոլորակի ժամը» WWF-ի միջազգային նախաձեռնությունն է կլիմայի փոփոխության դեմ: Երևույթը սկսեց 2007-ին Սիդնեյում, երբ 2 միլիոն մարդ անջատեցին իրենց լույսերը` ցույց տալով իրենց աջակցությունը կլիմայի փոփոխության դեմ գործողություններին: 2008թ.-ին 50 միլիոնից ավելի մարդ աշխարհով մեկ մասնակցություն ունեցան:

Աշխարհի շատ մեգապոլիսների հետ մեկտեղ «Մոլորակի ժամ 2009 »-ը ականատես եղավ նաև երկրագնդի համաշխարհային համբավ ունեցող շինությունների մեկ ժամ շարունակ խավարի մեջ գտնվելուն ` ինչպիսիք են Ռիո դե Ժանեիրոյի «Քրիստոսի հսկայական արձան»-ը, «Մերլիոն»-ը` Սինգապուրում, «Էյֆելյան աշտարակ»-ը` Փարիզում, «Սիդնեյի Օպերային թատրոն»ը, Տորոնտոյի «Սի-ԷՆ Թաուեր» հեռուստաաշտարակը, Կարդիֆի «Միլենիում» մարզադաշտը, «Ֆեդերացիայի աշտարակ»-ը` Մոսկվայում և աշխարհի ամենբարձր կառույցը` «Թաիթեի 101»:

WWF հայաստանյան մասնաճյուղը ՀՀ Բնապահպանության նախարարության հետ միասին աջակցեցին այս նախաձեռնությանը, որը երբևէ առաջին անգամ էր տեղի ունենում մեր երկրում և կոչ արեցին հայ հաարակությանը, գործարար աշխարհին և սովորական քաղաքացիներին իրենց մասնակցությունը ցուցաբերել «Մոլորակի ժամ 2009»-ի միջազգային նախաձեռնությանը` անջատելով տեղանքի էլեկտրաէներգիան: Երևանի քաղաքապետարանը նույնպես միացավ և աջակցեց այս նախաձեռնությանը: Մեկ ժամ շարունակ Երևանի որոշ կենտրոնական փողոցների, ինչպես նաև արվարձանների լույսերը անջատված էին:

Լույսերը անջատելու խանդավառությունը տարածվեց Հայաստանի գործարար աշխարհի որոշ ներկայացուցիչների շրջանում: Նրանց շարքում են WWF հայաստանյան գրասենյակի գործընկերները. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը մասնակցություն ունեցավ գործողությանը` մեկ ժամ շարունակ անջատելով հյուրանոցի լույսերը: «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստանը ՓԲԸ-ն անջատեց իր բոլոր մասնաճյուղերի և գրասենյակների լույսերը` աջակցելով այս հսկայական, համաշխարհային և խորհրդանշական երևույթին:

Մամլո համագործակցությունը Հայաստանի Հանրային Ռադիոյի «Լյունսե» երիտասարդական ծրագրի հետ ապահովեց այս գլոբալ իրադարձության տեղական լայնատարած հեռարձակումը և ներգրավեց մարդկանց իր` «քվեարկեք մոլորակի համար» եթերում :






Մանրամասն տեղեկությունների համար դիմել
`
Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
WWF հայաստանյան գրասենյակ
Էլ.հասցե. akhoyetsyan@wwfcaucasus.am