Հունիսի 5-ը նշվեց որպես «Շրջակա միջավայրի միջազգային օր» | WWF

Հունիսի 5-ը նշվեց որպես «Շրջակա միջավայրի միջազգային օր»



Posted on 08 June 2009
Շրջակա միջավայրի օրվան նվիրիված միջոցառումը տեղի ունեցավ Երևանի «Մոսկվա»կինոթատրոնում
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան
 WWF հայաստանյան մասնաճյուղը տոնեց «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը», որը տոնվում է 1972թ.-ից ի վեր հունիսի 5-ին Միացյալ ազգերի` «շրջակա միջավայրի ծրագիր»-ով: 2009թ.-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա թեման էր` «մեր մոլորակը մեր կարիքն ունի. միավորվենք պայքարելու կլիմայի փոփոխության դեմ»: Այս տարվա թեման վերաբերվում էր 2009թ.-ի դեկտեմբեր ամսին Կոպենհագենում տեղի ունեցող կլիմայական կոնվենցիայի հանդիպման ժամանակ կլիմայի փոփոխության վերաբերյալ երկրների համար նոր համաձայնություն ձեռք բերելու անհապաղությանը:

Այդ օրը WWF հայաստանյան գրասենյակը ներկայացրեց որսագողության մասին ֆիլմի ցուցադրություն և կազմակերպեց Հայաստանի բնության վերաբերյալ մեկշաբաթյա ֆոտո ցուցահանդես Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց Հայաստանի հարավի` հատկապես ընձառյուծի բնակատեղերին հարող համայնքների դպրոցի երեխաների պարգևատրման արարողությունը:
«Ընձառյուծը երեխաների աչքերով» թեմայով մրցույթ տեղի ունեցավ և ամենալավ ձեռքի աշխատանքները ընտրվեցին «ընձառյուծի ընկեր» և «ընձառյուծի պահապան» անվանացանկերում ոսկի, արծաթ և բրոնզ կարգերով:

Տոնակատարությունը պատվել էին իրենց ներկայությամբ համապատասխան նախարարությունների, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, տեղական բնապահպանական հասարակական կազմակերպություների, մասնավոր սեկտորի, դոնորների ներկայացուցիչներ և սովորական քաղաքացիներ: Օրը եզրափակվեց WWF հայաստանյան գրասենյակի և «Հայանտառ» (հայկական պետական անտառային գործակալություն) պետական ոչ առևտրային կազմակերպության և «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի միջև պաշտոնական ստորագրման արարողակարգով` սկսելու անտառների տնկման միացյալ աշխատանքը, որը իրականացվելու է «Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացում Հարավային Կովկասի անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի շրջանակներում:





Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար,
հայաստանյան գրասենյակ
Հեռ` (+374 10) 58 89 83,  54 61 56 (ներքիմը` 14)
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am
Շրջակա միջավայրի օրվան նվիրիված միջոցառումը տեղի ունեցավ Երևանի «Մոսկվա»կինոթատրոնում
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Հայաստանի բնությանը վերաբերյալ ցուցահանդես, որը նվիրված էր շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվան
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Որսագողության մասին ֆիլմի ցուցադրություն
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Ստորագրման արարողություն. (ձախ կողմում նստած է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն պրն Մ. Մաթևոսյանը, իսկ աջ կողմում` WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն Կ. Մանվելյանը)
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge