Հայաստանի վարչապետը այցելում է WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրի տարածք | WWF

Հայաստանի վարչապետը այցելում է WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրի տարածք



Posted on 17 March 2010
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն պրն Կարեն Մանվելյանը ցույց է տալիս ՀՀ վարչապետ պրն Տիգրան Սարգսյանին նորաստեղ «Արփի լիճ» ազգային պարկի սահմանները
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն պրն Կարեն Մանվելյանը ցույց է տալիս ՀՀ վարչապետ պրն Տիգրան Սարգսյանին նորաստեղ «Արփի լիճ» ազգային պարկի սահմանները
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան
 2010թ.-ի մարտի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Շիրակի մարզի WWF հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի տարածք` ծանոթանալու` WWF հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ Բնապահպանության նախարարության սերտ համագործակցության շնորհիվ իրականացվող «Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի ընթացիկ գործողություններին: Նրան ուղեկցում էին ՀՀ Բնապահպանության նախարար Արամ հարությունյանը և Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը:

Շիրակի մարզի Զորակերտ համայնքի դպրոցի դահլիճում վարչապետը հանդիպում ունեցավ համայնքային ղեկավարների հետ և նախագահեց մարզային խորհրդի նիստը, որը ստեղծվել էր այս ծրագրի շրջանակներում: Մարզային խորհրդի երրորդ նստաշրջանի ընթացքում WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված գործողությունները և ընդգծեց 2010թ.-ին ծրագրավորված գործողություները:

Վարչապետը մեծ կարևորության արժանացրեց այս ծրագրի հաջող իրականացումը և իր խոսքում նշեց` «ծրագիրը ոչ միայն բնապահպանական նշանակություն ունի, այլ նաև սոցիալ-տնտեսական, քանի որ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի համայնքների համալիր զարգացմանը և նրանց միջև ներդաշնակ համագործակցությանը»:

Նշենք, որ ծրագրի առաջարկը մշակվեց WWF գերմանական, WWF հայաստանյան և WWF կովկասյան գրասենյակների կողմից: KfW և ՀՀ Բնապահպանության նախարարությունը որոշեցին այս ծրագրի իրականացման պարտականությունը ստանձնել WWF հայաստանյան գրասենյակին. KfW-ի (ՀՀ Բնապահպանության նախարարության որպես ծրագրի իրականացնող գործակալություն ) և WWF գերմանական գրասենյակի միջև ստորագրվեց պայմանագիր: 2009թ.-ի ապրիլի 16-ին ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց հիմնել «Արփի լիճ» ազգային պարկը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ):







Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար,
WWF հայաստանյան գրասենյակ,
Հեռ.`(+374 10 ) 58 89 83, կամ 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am



WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն պրն Կարեն Մանվելյանը ցույց է տալիս ՀՀ վարչապետ պրն Տիգրան Սարգսյանին նորաստեղ «Արփի լիճ» ազգային պարկի սահմանները
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն պրն Կարեն Մանվելյանը ցույց է տալիս ՀՀ վարչապետ պրն Տիգրան Սարգսյանին նորաստեղ «Արփի լիճ» ազգային պարկի սահմանները
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Զորակերտ համայնքում վարչապետը նախագահում է Մարզային խորհրդի նիստը
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը Մարզային խորհրդի նիստից հետո պատասխանում է լրագրողների հարցերին
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսումնասիրում է «Արփի լիճ» ազգային պարկը
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge