«Մոլորակի ժամ»-ը արդեն երկրորդ անգամ գալիս է Հայաստան | WWF

«Մոլորակի ժամ»-ը արդեն երկրորդ անգամ գալիս է Հայաստան



Posted on 28 March 2010
«Մոլորակի ժամ 2010»-ի գլոբալ նախաձեռնության վերաբերյալ միացյալ համագումար
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան
 2010թ.-ի մարտի 27-ին «Մոլորակի ժամ»-ը այս տարի արդեն երկրորդ անգամ եկավ Հայաստան: WWF հայաստանյան մասնաճյուղը երկրորդ անգամ միացավ նախաձեռնությանը մեր երկրում և կոչ արեց հայ հասարակությանը, գործարար աշխարհին և սովորական քաղաքացիներին մասնակցություն ունենալ «Մոլորակի ժամ 2010»-ի գլոբալ նախաձեռնությանը տեղական էլեկտրաէներգիան անջատելու միջոցով: Անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը աջակցեց այս նախաձեռնությանը և որոշ կենտրոնական փողոցների, ինչպես նաև Երևանի արվարձանների լույսերը անջատվեցին մեկ ժամ:

Այս տարի «Մոլորակի ժամ»-ը համախմբել էր կառավարական գործակալությունների, որոշ բիզնես կազմակերպությունների, ինչպիսիք են «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստան ՓԲԸ-ն, Երևանի «Կոնգրես» հյուրանոցը, «Նեյշնլ Ջեոգրաֆիկ Թրավելեր»-ը, «ՍՓՅՈՒՌ» բիզնես տեղեկատվականը, Բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը` միացյալ ուժերով պայքարելու կլիմայի փոփոխության դեմ:
Երևան քաղաքի փողոցների, խորհրդանիշ հանդիսացող կառույցների և հուշարձանների լույսերը անջատելուց մեկ օր առաջ WWF հայաստանյան գրասենյակը բոլոր գործընկերների մասնակցությամբ կազմակերպեց համատեղ մամլո ասուլիս` տեղյակ պահելու հասարակությանը գալիք համաշխարհային իրադարձության մասին:

«Մոլորակի ժամ»-ը կլիմայի փոփոխության վերաբերյալ WWF-ի գլոբալ նախաձեռնությունն է: Անհատները, գործարարները, կառավարության ներկայացուցիչները և համայնքները հրավիրված էին, որպեսզի շաբաթ օրը` 2010թ.-ի մարտի 27-ի երեկոյան ժամը 8:30-ին 1 ժամով անջատեին իրենց լույսերը` դրանով ցույց տալու իրենց աջակցությունը ընդդեմ կլիմայի փոփոխության: Երևույթը սկսվեց Սիդնեյում 2007թ.-ին, երբ 2.000.000 մարդ անջատեցին իրենց տեղանքի լույսերը: 2009թ.-ի մարտի 28-ին ամբողջ աշխարհում 88 երկրների ավելի քան 4000 քաղաքների հարյուր միլիոնավոր մարդիկ անջատեցին իրենց լույսերը` ի շահ «Մոլորակի ժամ» իրադարձության ` դարձնելով այն պատմության մեջ կլիմայի վերաբերյալ ամենամեծ իրադարձությունը:






Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար, 
WWF հայաստանյան գրասենյակ
Հեռ.` (+374 10) 58 89 83, կամ` 54 61 56( ներքինը` 14)
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am


«Մոլորակի ժամ 2010»-ի գլոբալ նախաձեռնության վերաբերյալ միացյալ համագումար
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Երևան քաղաքի պատկերը մինչ «Մոլորակի ժամ»-ի մեկտարկը. մարտի 27. 2010թ.
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Երևան քաղաքի պատկերը «Մոլորակի ժամ» գլոբալ նախաձեռնության ընթացքում
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge